Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների ոտնահարումները Իրանի ներկայացրած վտանգների թվում


Մարդու իրավունքների ոտնահարումները Իրանի ներկայացրած վտանգների թվում
Մարդու իրավունքների ոտնահարումները Իրանի ներկայացրած վտանգների թվում
<!-- IMAGE -->

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Իրանի վարչակարգի կողմից բազմաթիվ սպառնալիքների շուրջ: ԱՄՆ Սենատի առջև վկայության ժամանակ Փաթրիշյա Միքներնին` Միջազգային անվտանգության և միջուկային սպառազինությունների չտարածման գծով ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնականի տեղակալը, թվարկել է Իրանի կառավարության վնասաբեր քաղաքականությունները.

“Թեհրանի արմատական վարչակարգը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը այն տեխնոլոգիաների զարգացման ձգտումով, որոնք Իրանին միջուկային զենքեր մշակելու հնարավորություն կտան, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ահաբեկչական խմբերի և գրոհայինների ցուցաբերած աջակցությամբ, տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու ծրագրերով և մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հանդեպ հարգանքի բացակայությամբ:”

Մերձավոր Արևելքի գործերով ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնականի տեղակալ Զեֆրի Ֆելթմանը Սենատի առջև վկայության ժամանակ նույնպես անդրադարձել է վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտումներին: Իրանի կառավարության կողմից Իրանի ժողովրդի հանդեպ վերաբերմունքը նույնպես վարչակարգի` աշխարհին նետած մարտահրավերներից է:

“Վարչակարգի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների իրավիճակը ծայրահեղ վատ է. այն վատթարացել է վերջին տարիների ընթացքում: Վարչակարգը պարբերաբար իր իսկ ժողովրդին խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի է ենթարկում, ինչպես նաև սահմանափակում է արտահայտվելու, խոսքի, կրոնի և հավաքվելու ազատությունները,” ասել է նա:

Իրանի վարչակարգը համալսարաններից հեռացրել է ազատամիտ պրոֆեսորների, սպառնացել և ձերբակալել է քաղաքական այլախոհների, լրագրողների, աշխատավորական խմբերի առաջնորդների, կանանց իրավունքներով զբաղվող ակտիվիստների, նշել է պարոն Ֆելթմանը: Այն փակել է անկախ թերթերի խմբագրությունները, առգրավել է արբանյակային ընդունիչներ, ինչպես նաև հետապնդումների ենթարկել ինտերնետից օգտվողներին` այս ամենը տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու նկատառումով:

Մենք բազմաթիվ հարցերի շուրջ խիստ խնդիրներ ունենք Թեհրանի հետ, սակայն մեծ հարգանք են տածում Իրանի ժողովրդի հանդեպ, ասել է ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնականի տեղակալ Ֆելթմանը: Միացյալ Նահանգները Իրանի ժողովրդի կողքին են հանուն ժողովրդավարության, ազատության և բոլոր քաղաքացիների հիմնարար մարդու իրավունքների պաշտպանության պայքարում:

XS
SM
MD
LG