Մատչելի հղումներ

Անձկության ախտանշանները


Միլիոնավոր ամերիկացիներ պայքարում են անձկության դեմ։ Սակայն բուժման նոր եղանակները եւ հասարակության իրազեկության բարձրացումը խոստումնալից են այդ հիվանդության դեմ պայքարող անձանց համար։

Մինչեւ մեկ տարի առաջ Ալիս Գոթլիբը տառապում էր անսահման անձկության զգացումով։ Նա անհիմն կերպով անհագստանում էր իր ընտանիքի, առողջության եւ կարիերայի համար։

Ալիսն ասել է. "Կյանքս պարզապես տառապանք էր։ Չէի կարողանում վարել ավտոմեքենա եւ ի վերջո դարձա տնակյաց"։

Ալիսը միայնակ չէ։ Ամեն տարի 4 միլիոնից ավելի ամերիկացիներ ախտորոշվում են չհիմնավորված անձկությամբ, որը բնորոշվում է անկառավարելի անհանգստության եւ թախծի զգացումներով, հոգնածությամբ, կենտրոնանալու դժվարությամբ, դյուրագրգռությամբ, մկանային լարվածությամբ, ննջելու դժվարությամբ։

Հոգեբան Սթիվ Բլամբերգը հայտնել է. "Անձկության զգացումով տառապելը հաճախ աննկատ է մնում եւ չի ախտորոշվում, քանի որ բժիշկներն անհրաժեշտ տվյալները համակցելու ժամանակ չեն ունենում"։

Ալիսն ավելացրել է. "Գիտեի, որ դա նորմալ չէ եւ այն գնալով վատթարանում էր։ Որոշեցի բժշկական միջամտության դիմել"։

Դոկտոր Բլամբերգը նշել է. "Անձկության զգացումով տառապող հիվանդների նկատմամբ պատմականորեն կիրառվել է բուժման երկու տարատեսակ։ Առաջինը հոգեբանական թերապիան է, իսկ երկրորդը՝ դեղամիջոցների գործածությունը։ Մինչեւ այժմ ունեինք ԱՄՆ-ի պարենի եւ դեղորայքի գործակալության կողմից գործածության համար հաստատված սահմանափակ թվով դեղամիջոցներ"։

Այնուամենայնիվ, վերջերս Լեքարփո դեղամիջոցն ԱՄՆ-ի պարենի եւ դեղորայքի գործակալության կողմից հաստատվել է անհիմն անձկությամբ տառապողների բուժման նպատակով։ Բժշկական փորձարկումները վկայում են, որ նոր դեղամիջոցն արդյունավետորեն եւ նվազագույն կողմնակի ազդեցություններով բուժում է անհիմն անձկությունը։

Դոկտոր Բլամբերգն ասել է. "Հիվանդներըի շրջանում Լեքարփոյի նկատմամբ կողմնակի ազդեցությունները սակավաթիվ են եւ այն գործում է ավելի արդյունավետորեն"։

Ալիսն ավելացրել է. "Այս դեղամիջոցով բուժվելուց հետո կարողանում եմ վերահսկել կյանքս"։

Չնայած անհիմն անձկությունը լայնորեն տարածված է, հաճախ դրան պատշաճ ուշադրություն չի դարձվում, այն չի ախտորոշվում եւ անձկությամբ տառապող անձն անհրաժեշտ բուժումը չի ստանում։ Գրեթե մեկ տարի է, ինչ Ալիսն ախտորոշվել է անձկությամբ եւ անհրաժեշտ բուժումից հետո նրա կյանքը կրկին իր սովորական հունի մեջ է։

XS
SM
MD
LG