Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթն ուղղված փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող ուսանողներին


Նախագահ Ջորջ Բուշն անցնող երկուշաբթի օրը Սպիտակ Տան առջեւի պարտեզում ընդունեց փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող բազմաթիվ ուսանողների, ովքեր եկել են Աֆղանստանից, Իրաքից, Հորդանանից, Քուվեյթից, Լիբանանից, Մարոկկոյից, Օմանից, Պակիստանից, Սիրիայից, Թունիսից, Եմենից, Հորդանան գետի արեւմտյան ափից, Գազայի գոտուց եւ Իսրայելի արաբական համայնքներից։

Ուսանողներին ուղղված իր ելույթում պարոն Բուշն ասել է. Կարծում եմ, դուք կարեւոր ծրագրի մաս եք կազմում, որը մահմեդական երկրներից ուսանողներ է բերել ԱՄՆ։ Իմ կարծիքով, դա կարեւոր է։ Հաճելի է թե որքան բազմաթիվ երկրների ու ժողովուրդների եք ներկայացնում այստեղ։ Կարծում եմ, ձեր սերունդը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ աշխարհի այլ երկրներում կօգնի ձեւավորելու հետաքրքիր ժամանակահատվածներից մեկը։ Սա մի ժամանակաշրջան է, երբ ազատության հույսը տարածվում է միլիոնավոր անձանց շրջանում։

Ամերիկացիները հավանաբար լավ ծանոթ չեն այս ծրագրին։ Դուք այստեղ եք գրեթե տասն ամիս։ Երկրորդ, դուք հաճախել եք ամերիկյան միջնակարգ դպրոցներ, ապրել եք ամերիկյան ընտանիքներում եւ ունեք ամերիկացի բարեկամներ, որը նշանակում է, թե ձեր լուման եք ներդրել միմյանց ավելի լավ ըմբռնելու գործում։

Կարծում եմ, ԱՄՆ-ում ապրելու ընթացքում հանդիպել եք ձեր նախկին հայրենակից-ամերիկացիների։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր երկրի համար առկա են առնվազն հարյուրավոր ամերիկացիներ, ովքեր եկել են Ամերիկա, քանի որ տեղյակ են թե սա մի երկիր է, ուր համառ աշխատանքը կպարգեւատրվի, դավանանքը կհարգվի, իսկ մշակութային ժառանգությունը՝ կգնահատվի։

Հույս ունեմ, որ երբ վերադառնաք ձեր հայրենիք, ձեր ժողովրդին կբացատրեք, թե իրենց ընտրած ժողովրդավարության ձեւը կարտացոլի ոչ թե ամերիկյան՝ այլ իրե՛նց արժեքներն ու պատմությունը։ Այլ խոսքով ասած, մենք ամբողջովին ըմբռնում ենք, թե դա պետք է լինի տվյալ երկրների ժողովուրդների կարիքներին հարմար ժողովրդավարություն։

Կարծում եմ ազատությունը համամարդկային երեւույթ է։ Այն Ամերիկայի կողմից աշխարհին տրվող պարգեւ չէ։ Կարծում եմ, ազատությունն Ամենակարող Աստծո պարգեւն է։ Այդ իսկ պատճառով վստահ եւ լավատես եմ, որ ազատությունը կհաղթանակի։

Եթե ցանկություն կունենաք կոլեջում ուսանելու, վերադարձեք։ Այստեղ լավ համալսարաններ ունենք։ Ցանկանում ենք, որպեսզի մարդիկ աշխարհի տարբեր երկրներից գան սովորելու մեր համալսարաններում։ Որքան ուսանողների փոխանակումները մեծ թիվ կազմեն, այնքան աշխարհում ավելի լավ կացություն կտիրի։

XS
SM
MD
LG