Մատչելի հղումներ

Երգիչ Մայքլ Ջաքսնի երգչի կարիերան թերեւս անկում է ապրում...  - 2005-06-08


Մինչ երդվյալ ատենակալների խումբը քննարկում է Մայքլ Ջաքսնի դեմ հարուցված մեղադրանքները, բազմաթիվ անձինք տարակուսում են երգչի կարիերայի առնչությամբ։

1979 թվականից ի վեր միայնակ հանդես եկող երգիչ Մայքլ Ջաքսնի կարիերան վերլուծաբանների կարծիքով 2001 թվականից սկսած անկում է ապրում։ Այդ թվականին նրա թողարկած ՚՚Ինվինսըբլ՚՚ անվամբ ալբոմի թողարկման արժեքը կազմել է 30 միլիոն դոլար, սակայն վաճառվել է ալբոմի ընդամենը մի քանի միլիոն օրինակ։

Հանրահայտ անձանց վարկի շուրջ խորհրդատու Փիթր Մորիսին ասում է, թե վերստին հաջողության հասնելու համար պարոն Ջաքսնի համար բավարար չէ դատարանում արդարացվելը։

՚՚Նրա համար չափազանց դժվար կլինի վերստին հասարակության վստահությունը նվաճելը՚՚։

Պարոն Ջաքսնը 1988 թվականին տասնյոթ միլիոն դոլարով Կալիֆոռնիայում գնեց Նեւերլանդ ագարակը։ Այժմ առկա են լուրեր, որ պարոն Ջաքսնն իր շռայլ ծախսերի ու եկամտի նվազելու հետեւանքով հարկադրված կլինի վաճառելու այն։ Ֆորբզ ամսագրի աշխատակից Բրեթ Փուլին ասում է, թե Մաքլ Ջաքսնի համար դժվար կլինի հրաժարվելը իր հին սովորությունից։

՚՚Մայքլը ծախսում է այնպես, կարծես շարունակում է վաստակել այնքան՝ որքան վաստակում էր ութսունականների վերջերին՚՚։

Մայքլ Ջաքսնը սերտ հարաբերություններ ունի հանրահայտ անձանց՝ ինչպես օրինակ, Էլիզաբեթ Թեյլորի եւ Նելսոն Մանդելայի հետ։ Չնայած Մայքլի հետ կապված աղմկահարույց գործերին, նա շարունակում է հանրահայտություն վայելել հասարակությունում։ Նրա մասին լուրերն արագորեն տարածվում են լրատվական միջոցների կողմից։

Դատավարության լարվածությունը կարծես ծերացրել է Ջաքսնին։ Նա ավելի թույլ եւ դալուկ տեսք ունի։ Երաժշտության բնագավառի ղեկավար Բրունո Դել Գրանադոն այս մասին ասում է։

՚՚Ռադիոյով ելույթ ունեցող փոփ ժանրի երգչիչների միջին տարիքը քսան է, իսկ Ջաքսնը 46 տարեկան է՚՚։

Ոմանց կարծիքով, դատարանի կողմից արդարացվելու դեպքում Մայքլ Ջաքսնը դեռեւս կարող է դրամ վաստակել իր արվեստով, սակայն նրա համար դժվար կլինի վերստին մեծ հաջողության հասնելը։

XS
SM
MD
LG