Մատչելի հղումներ

Ջնարի պատրաստման արվեստը - 2005-06-07


Ավստրալիացի Առնոլդ Բլեքն առասպելական անձնավորություն է Եվրոպական Վերածննդի ջնար երաժշտական գործիքը նվագողների շրջանում։

Առնոլդ Բլեքը սկսել է ջնարներ պատրաստել 1980-ական թվականների սկզբներին։ Ավանդաբար օգտագործվում է նոճու, սալորենու, տանձենու կամ բալենու փայտը։

Նա ասել է. "Սկսեցի հետաքրքրվել ջնարներ պատրաստելու արվեստով, քանի որ նվագում էի կիթառ եւ ինձ չափազանց հետաքրքրում էր, թե այն ինչպես է պատրաստվում։ Գնեցի կիթառ պատրաստելու արվեստի մասին գիրք եւ ամեն ինչ սկսվեց դրանից"։

Սակայն 1987 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց 4 տարի անց Առնոլդը վերսկսեց երաժշտական գործիքներ պատրաստելը եւ կրկին բորբոքվեց ջնարների նկատմամբ նրա հետաքրքրությունը։

Պարոն Բլեքը հայտնել է. "Ջնարը չափազանց յուրահատուկ հնչողություն ունի, եւ կիթառի համեմատությամբ նրա ձայնը կարծես թե արծաթավուն լինի։ Ջնարի ձայնը պարզապես եթերային է եւ թվում է, թե այն գալիս է մեկ այլ դարաշրջանից"։

Սակայն տեխնիկայի եւ հիփ հոփի աշխարհում արդյո՞ք ջնարը կորցրել է իր արդիականությունը։

Պարոն Բլեքն ավելացրել է. "Երաժշտությունն ընդգրկում է բոլոր ժամանակները եւ ջնարի համար գրված երաժշտությունը դեռեւս չափազանց գնահատվում է մեր օրերում։ Չնայած ջնարը ժամանակակից երաժշտական գործիք չէ, բազմաթիվ անձինք ունկնդրում են ջնարի համար գրված երաժշտությունը"։

Երաժիշտներ Դոն եւ Սյուզըն Քինգերը համամիտ են այս կարծիքին։

Դոն Քինգն ասել է. "Ներկայումս երաժշտությունը նվագում են չափազանց բարձր, իսկ ջնարի եւ այդ ժամանակաշրջանի երաժշտության դեպքում այն կարծես թե Ձեզ հրավիրում է ունկնդրելու այդ հրաշալի հնչյունները"։

Նա ավելացրել է. "Ամբողջ աշխարհում, եւ հատկապես Ավստրալիայում մեծ է հետաքրքրությունը նման երաժշտաոճի նկատմամբ, եւ ասպարեզ են ելնում նման հիասքանչ երաժշտության բազմաթիվ կատարողներ"։

Սակայն այնքան էլ շատ չեն ջնար պատրաստողները։

Պարոն Բլեքը նշել է. "Երաժշտական գործիքներ պատրաստելը չափազանց յուրահատուկ գործ է եւ անհրաժեշտ է համակցել ատաղձագործության չափազանց տարբեր կողմերը։ Բավականին մեծ ծավալի աշխատանք է պահանջվում ներդնել գեղեցիկ եւ լավ հնչողության երաժշտական գործիք պատրաստելու համար"։

Ջնարը պատրաստելու համար պահանջվում է երկար ժամանակ եւ քրտնաջան աշխատանք, որպեսզի պահպանվի երաժշտական գործիքի որոշակի հնչողության եւ գեղեցիկ տեսքի միջեւ հավասարակշռությունը։

XS
SM
MD
LG