Մատչելի հղումներ

Անվտանգությունն ապահովող նոր տեխնոլոգիա - 2005-06-02


Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներն անցյալ շաբաթ մասնակցեցին անվտանգության հարցերի շուրջ խորհրդաժողովի։

Խորհրդաժողովում ցուցադրվեց մարդկանց պաշտպանելու տեխնոլոգիա, հրազեններից սկսած՝ մինչեւ ապահով փականքները։ Սքոտ Միլբըրնը Վաշինգտոնի նահանգի ՚՚Ռիալիթի Ռիսփոնս՚՚ ընկերության աշխատակից է, որն արտակարգ իրադրությունների աշխատողներին եւ պետական գործակալություններին ուսուցանում է արձագանքել ահաբեկչական հարձակմանը։ ՚՚Սա նրանց հնարավորություն է ընձեռում համակարգիչներով համատեղ մարզվելու հավանական կացությունում, իրական դեպքերի ժամանակ պատրաստ լինելու համար՚՚։

Վիրջինիայում այս ծրագրով մարզման նպատակով օգտագործվում են տեսաերիզներ։ Տեսախցիկով նկարահանվում է իրավապահ մարմինների աշխատակիցների արձագանքը, մինչ նրանք դիտում են դրանք։ Աշխատակիցների մարզիչ Ջոն Վիլսն այս մասին ասում է։ ՚՚Սա միջոց է, որը ոստիկաններն օգտագործում են իրենց դատողությունը ստուգելու համար, թե արդյո՞ք պետք է օգտագործեն մահացու ուժ՚՚։

՚՚Սմիթս Դիթեքշըն՚՚ ընկերությունը Նյու Ջերսիում ստեղծել է մի մեքենա, որը հայտնաբերում է ցանկացած կարգի պայթուցիկ նյութ։ Ընկերության փոխ-նախագահ Բրուք Միլերը բացատրում է դրա աշխատանքը։

՚՚Այն մարդկանց վրա օդ է փչում, որի ժամանակ պայթուցիկ նյութերից օդ են բարձրանում մասնիկներ՚՚։

Մասնիկների վերլուծությունը կատարվում է մի քանի վայրկյանում։ 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկի դեպքերից հետո անվտանգությունն ապահովող նման ապրանքների թիվը խիստ ավելացել է։

XS
SM
MD
LG