Մատչելի հղումներ

Իրանը հետամուտ է միջուկային զենքեր ձեռք բերելուն - 2005-05-25


ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն ասում է, թե աշխարհի երկրները չպետք է հանդուրժեն միջուկային ռումբ ստեղծելու Իրանի որեւէ փորձ։

Ելույթ ունենալով Իսրայելին ի նպաստ քարոզչություն անող կազմակերպություններից մեկում, կրճատ՝ ԱԻՊԱԿ-ում, արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն ասաց.

՚՚Միացյալ Նահանգներն աշխարհի երկրների ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքեր հետամտվելու վրա։ Աշխարհը չպետք է հանդուրժի միջուկային զենքեր ստեղծելու Իրանի որեւէ ջանք։ Այն նաեւ չպետք է հանդուրժի ժողովրդավարական կառավարություններն ահաբեկչության միջոցով տապալելու Իրանի ջանքերը՚՚։

Նախարար Ռայսը նաեւ ասաց, թե Իրանի չընտրված ղեկավարները պետք է ըմբռնեն, որ Մերձավոր Արեւելքում իրագործվող բարեփոխություններն իրանացիներին կոգեշնչեն պահանջելու իրենց ազատությունն ու իրավունքները։ Միաժամանակ, ԱՄՆ-ի Առաջին Տիկին Լորա Բուշն անցնող երկուշաբթի Մերձավոր Արեւելքում էր, ուր Եգիպտոս այցելության ժամանակ խոսեց նման թեմայի շուրջ։ Լորա Բուշը Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին դրվատեց նախագահական ընտրություններ կայացնելու նպատակով սահմանադրությունը փոփոխելու շուրջ հանրաքվե կազմակերպելու համար։

՚՚Չափազանց ուրախ եմ Եգիպտոսում նախագահական ընտրություններ կայացվելու գաղափարի համար։ Կարծում եմ, դա խիզախ եւ իմաստուն քայլ է՚՚։

Եգիպտացիները մայիսի քսանհինգին մասնակցեցին նախագահական իրենց առաջին ընտրություններում մեկից ավելի թեկնածուներ ունենալու մասին իրենց սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու շուրջ քվեարկությանը։

XS
SM
MD
LG