Մատչելի հղումներ

Նելսոն Մանդելան մայրաքաղաք Վաշինգտոնում... - 2005-05-18


Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան Միացյալ Նահանգներից հետամուտ է իր երկրի համար հավելյալ աջակցության։

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ասում է, թե ժողովրդավարությունն իր երկրում վտանգված է։ Այս մասին նա ասել է.

՚՚Ազատությունն արժեք չունի կանխելի եւ բուժման ենթակա հիվանդություններից մահացողների համար՚՚։

Ելույթ ունենալով Բրուքինգզի հաստատությունում պարոն Մանդելան ասաց, թե ժողովրդավարությունը պետք է հաստատվի տվյալ երկրի կողմից։

՚՚Կարեւոր է նշելը, որ եթե նույնիսկ կարողանայինք ամենուրեք վերջ դնել ամեն կարգի բռնակալությանը, պետք է ըմբռնենք, որ իրական ժողովրդավարությունը չի կարող հարկադրվել եւ փոխպատվաստվել…՚՚։

Միացյալ Նահանգների կառավարությունն ու ամերիկյան մասնավոր հաստատությունները պայքարում են ՁԻԱՎ-ի, դողէրոցքի եւ այլ հիվանդությունների դեմ Աֆրիկայում եւ այլուր։ Պարոն Մանդելան Միացյալ Նահանգներին եւ գումար նվիրաբերող այլ երկրների խնդրում է աջակցել ԱՄՆ-ում հիմնված Նելսոն Մանդելայի Ժառանգության Ֆոնդին, որը կօգնի ֆինանսավորելու ծրագրերին իր երկրում։ Նա ասել է.

՚՚Դեռեւս խիստ անբավարար է բարձր որակավորում ունեցող մասնագետների թիվը…՚՚։

Իսկ Համաշխարհային Բանկի աշխատակցուհի Մաքգոշի Ֆեթլա-Լեխեթին այս մասին ասում է.

՚՚Աֆրիկայի ապագան երիտասարդներն են, եւ նրանց ու երեխաների մասին չհոգալը կհանգեցնի լուրջ խնդիրների՚՚։

Պարոն Մանդելան անցնող երեքշաբթի Սպիտակ Տանը հանդիպել է նախագահ Բուշին, Աֆրիկյան մայրցամաքում սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ քննարկելու համար։

XS
SM
MD
LG