Մատչելի հղումներ

Ապագա սերունդներն ավելի լավ կապրեն...  - 2005-05-16


Աֆրիկյան ծագմամբ ամերիկացիների համայնքներից մեկը վերակենսունականանում է մեկդարյա աղքատությունից հետո։

՚՚ Ես պարզորոշ կերպով տեսա, թե Սիթին ինչ էր փորձում ինձ ասել գերեզմանից։ Նա ինձ ասում էր. ՚՚Ալիս, վերադարձիր եւ կհասկանաս թե ինչու ենք պայքարել, կըմբռնես արմատներդ՚՚։

Ալիս Քոլզն այցելում է Սիթի Սոնդերզի գերեզմանը։ Նա ազատություն ստացած հարյուրավոր սեւամորթ ամերիկացիներից մեկն էր, որը 140 տարի առաջ հաստատվել էր Վիրջինիայի նահանգի Բեյվյու քաղաքում։ Տասնամյակներ շարունակ մարդիկ այստեղ ապրում էին հոսող ջրից, կենտրոնական ջեռուցումից կամ զուգարանից զուրկ փայտե խարխուլ հյուղակներում։

՚՚Բազմաթիվ վայրերում դեռեւս իշխում է ստրուկի մտածելակերպ։ Մարդիկ դեռեւս չեն ըմբռնում ժամանակակից Ամերիկան…՚՚։

Տասը տարի առաջ կացությունը սկսեց փոխվել Բեյվյու քաղաքում։ Ալիսն ու այլ բնակիչներ կարողացան պարտության մատնել քաղաքի կենտրոնում բանտ կառուցելու պետության փորձը։

՚՚Մենք ըմբռնում էինք, որ կարող ենք պարտության մատնել այդ փորձը եւ եթե դա կարողանում ենք անել, իսկ ինչու՞ ենք ապրում այսպիսի թշվառության մեջ…՚՚։

Ալիսն ու այլ բնակիչներ ստեղծեցին մի կազմակերպություն։ 1998 թվականից ի վեր նահանգային, համերկրային եւ մասնավոր նվիրատվություններ սկսեցին հոսել Բեյվյու։ Հանգանակվել է տասը միլիոն գումար, հողատարածք գնելու, նոր տներ կառուցելու եւ այլ նպատակներով։ Ալիս Քոլզն այս մասին ասում է.

՚՚Նրանք երազում են համայնքային կենտրոնի, երեխաների խնամքի հաստատություն բացելու մասին։ Մարդիկ այս համայնքում այժմ այն համոզման են, որ իսկապես հավասար իրավունքներ ունեն այլ քաղաքացիների նման…՚՚։

Այդ անձանցից մեկը Սինթիա Յանգն է։ Տարիներ շարունակ նա ընտելացել էր այս կենսաոճին, քանի որ ապրելու այլ ձեւ չգիտեր։

՚՚ Քսան-երեսուն տարի է, բոլորս ապրում ենք այստեղ։ Երբեք չեմ ցանկացել այլ վայրում ապրել…՚՚։

Այժմ Ալիս Քոլզը ցանկանում է Բեյվյուի հաջողությունն օգտագործել աշխարհի հեռավոր անկյուններում, օրինակ՝ Աֆրիկայի գյուղերում։ Ալիսն ասում է, թե Բեյվյու քաղաքում մարդիկ սովորում են հոգալ իրենց համայնքի մասին։ Նա ասում է, թե գոհ են իմանալու, որ ապագա սերունդներն իրենց նախնիներից ավելի լավ կյանք կունենան։

XS
SM
MD
LG