Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների խոշորագույն թերթերը ջանում են հրապուրել երիտասարդ սպառողների - 2005-05-10


Ինտերնետը, կաբելային եւ արբանյակային հեռուստատեսությունը փոխել են ընթերցողների լուրեր ստանալու միջոցը։

Ամերիկյան խոշոր քաղաքները, ինչպիսին Վաշինգտոնն է, դարձել են ապագայի թերթերի հրատարակման վայրեր։ Այս քաղաքներում փոքրածավալ թերթերն անվճար բաժանվում են աշխատանքի գնացող անցորդներին։ ՚՚Սան Ֆրանցիսկո Իգզամինը՚՚ թերթի հրատարակիչ Սքոթ Մըկքիբեն այս մասին ասում է.

՚՚Թերթն անվճար է, փոքրածավալ է, աղմկահարույց նյութեր է հրատարակում, որը մարդիկ կարող են արագորեն ընթերցել…՚՚։

Թերթի նյութերը նախատեսված են հրապուրելու երիտասարդներին։ Քոննի Նգույենն իր լուրերը ստանում է Ինտերնետից։

՚՚ Դա արագ է։ Կարծում եմ, մարդն առավոտյան չափազանց զբաղված է որպեսզի թերթ կարդա՚՚։

Ամերիկյան լրագրերի ընկերակցության զեկույցի համաձայն, ԱՄՆ-ում աշխատուժի մեծամասնությունը կազմում են մինչեւ 34 տարեկան անձինք։ Սակայն նրանք իրենց լուրերը քաղում են Ինտերնետից, հեռուստատեսությունից եւ էլեկտրոնային այլ աղբյուրներից։ Այս մասին ընկերակցության պաշտոնյաներից Ռենդի Բենեթն ասում է.

՚՚Երիտասարդները հավանաբար ավելի շատ են հակված փորձելու նոր կարգի լրատվական միջոցները, այդ իսկ պատճառով լրագրերն այժմ փորձում են պարզել, թե ինչպե՞ս կարելի է լավագույնս արձագանքել երիտասարդների սովորություններին…՚՚։

Թերթերի խմբագիրներն անցյալում որոշում էին, թե իրենց ընթերցողներին ի՞նչ է անհրաժեշտ իմանալ։ Այժմ խմբագիրներին այս մասին հուշում են հարցախույզ անցկացնող խմբերը։ Ներկայումս փոխվել են ոչ միայն լուրեր ստանալու մեթոդները, այլեւ փոխվում է երիտասարդ ամերիկացիների ազգային կառուցվածքը։ Թերթերի ընկերակցությունը հայտնում է, թե 34-ից ցածր տարիք ունեցող իր ընթերցողների մեկ երրորդը մաս է կազմում ազգային կամ ցեղային որեւէ խմբի։ Նրանք ցանկանում են լուրեր իրենց համայնքների մասին։ Այս մասին Ռենդի Բենեթն ասում է.

՚՚Սպառողներին է անցնում լրատվական միջոցների չափազանց մեծ ընտրություն։ Թվում է, այս թերթերը պետք է լինեն այնտեղ՝ որտեղ այս սպառողներն են…Թերթերը սկսում են փորձարկել լրատվական միջոցների նոր տեսակներ, որոնք հրապուրում են նոր սերնդի…՚՚։

…եթե թերթերը ցանկանում են գոյատեւել, ապա պետք է դիմեն այս երիտասարդ ընթերցողներին եւ ձգտեն արժանանալ նրանց հավատարմությանը։

XS
SM
MD
LG