Մատչելի հղումներ

Նոր տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով Պենտագոնը կազմակերպում է մրցույթ  - 2005-05-06


Միացյալ Նահանգների բանակի ղեկավարները հուսով են, որ ռոբոտներն առաջիկայում կփոխարինեն զինվորներին վտանգավոր կացություններում։

Պենտագոնն անցյալ տարի սկսեց հավելյալ թվով ուսումնասիրություններ կատարել ռոբոտների միջոցով ամենագնաց մեքենա վերահսկելու համար։ Այս տարվա մրցույթում երկրի գիտնականներն ու տեխնոլոգիայի փորձագետները նախագծելու եւ պատրաստելու են առանց մարդու օգնության կառավարվող մեքենաներ, որոնք կանցնեն 280 կիլոմետր տարածք։

Նրանցից մեկը, որը հույս ունի հաջողությամբ պատրաստելու նման մեքենա, Վիրջինիայի նահանգից ամերիկացի աշակերտ Դավրաջ Սանդհուն է։ Նա ասում է, թե մրցույթը նոր հնարավորություններ է բացում դպրոցից դուրս։

՚՚Դպրոցում ինչ-որ մեկն աշխատում է պատրաստել թենիսի գնդակները գտնող եւ ետ բերող ռոբոտ, որը բավականին դժվարին աշխատանք է։ Իսկ մենք այստեղ նախագծում ենք 25 մղոն արագություն ունեցող ամենագնաց՚՚։

Պարոն Սանդհուին իր աշխատանքում օգնում է ԷՆՍՔՈ ընկերությունը։ Պարոն Սանդհուն եւ նրա չորս դասընկերներ նախագծում են համակարգչային ծրագիր՝ ամենագնացի աշխատանքը վերահսկելու համար։

՚՚ …այս արհեստավարժ ծրագրավորողների կողմից որպես հավասարի վերաբերվելն իսկապես լավ զգացում է։

ԷՆՍՔՈ-ի խմբի ավագ Գերի Քարրն այս մասին ասում է.

՚՚Կարծում եմ, Պենտագոնը ցանկանում է որպեսզի բազմաթիվ անձինք ընդգրկվեն եւ ջանան ստեղծել ոչ տիպական տեխնոլոգիաներ։ Հույս ունենք լինելու ընկերություններից մեկը, որը մարդիկ կփափագեն օգտագործել ապագայում՚՚։

Նա ասում է, թե մրցույթն իրենց ընկերությանն օգնում է ուսումնասիրելու նոր տեխնոլոգիաներ եւ հայտնաբերելու բիզնեսի նոր հնարավորություններ։ ԷՆՍՔՈ ընկերությունն արդե՛ն իսկ մեկ պատվեր է ստացել։ Պարոն Քարրն ասում է, թե չնայած իրենց մեքենան անցյալ տարի չկարողացավ ավարտել անապատային մի երթուղի, այդ տեխնոլոգիան հրաշալիորեն հարմարեցվել է երկաթուղու համար։

Սակայն, երբ այս տարվա մրցարշավը տեղի ունենա առաջիկա հոկտեմբերին, բիզնեսի հնարավորությունից բացի՝ ԷՍՔՈ-ն հույս ունի հաղթելու մրցությունում։

XS
SM
MD
LG