Մատչելի հղումներ

Տիեզերքի օրվան նվիրված ամենամյա միջոցառում - 2005-05-06


ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերագնացության թանգարանի Վիրջինիայի նահանգի Շանթիլի քաղաքում գտնվող կենտրոնում տեղի ունեցավ Տիեզերքի օրվան նվիրված ամենամյա միջոցառում։

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերագնացության թանգարանի Վիրջինիայի նահանգի Շանթիլի քաղաքում հաստատված կենտրոնում են գտնվում օդագնացության եւ տիեզերագնացության աշխարհի խոշորագույն սարքերը, այդ թվում տիեզերանավը։ Տիեզերքի օրվան նվիրված միջոցառման երիտասարդ մասնակիցները ծանոթանում են, թե ապագան ինչպիսին կարող է լինել իրենց համար։

Այս միջոցառման կազմակերպիչներից մեկը արբանյակներ եւ տիեզերագնացության այլ տեխնոլոգիաներ արտադրող Լոքհիդ Մարթին ընկերությունն է։

Միջոցառման համադրող Գեյլ Ռայմըրն հայտնել է. "Լավագույն գիտնականներից եւ ինժեներներից շատերը կենսաթոշակային տարիքի են եւ անհրաժեշտ է մտածել այս ոլորտը կենսունականացնելու մասին։ Երեխաներն առաջվա նման այնքան էլ հետաքրքրված չեն մաթեմատիկայով եւ գիտությամբ։ Այդ իսկ պատճառով փորձում ենք երեխաների շրջանում հետաքրքրություն արթնացնել տիեզերքի նկատմամբ"։

Միջոցառման ընթացքում երեխաները հանդիպում են մասնագետների, տիեզերագնացների, ծանոթանում են կենտրոնի ցուցանմուշներին։

ԱՄՆ-ի նախկին սենատոր Ջոն Գլենն ամենահանրահայտ տիեզերագնացներից մեկն է։ 41 տարեկան հասակում նա առաջին ամերիկացին էր, որ պտույտ կատարեց երկրագնդի շուրջը։ 77 տարեկանում նա բազմակի օգտագործման տիեզերանավով տիեզերք ճամփորդած ամենատարեց անձն էր։ Նա հուսով է, որ այս երեխաներից ոմանք կհետեւեն իր ուղուն։

Ջոն Գլենը նշել է. "Տիեզերքի օրվան նվիրված միջոցառման ընթացքում փորձում ենք երեխաներին խրախուսել, որպեսզի դպրոցում լավ սովորեն, հատկապես մաթեմատիկա եւ բնական գիտություններ։ Մեր օրերում զգացվում է բազմաթիվ գիտնականների եւ ինժեներների կարիք եւ սա լավագույն առիթն է երեխաներին այդ ամենում ներգրավելու համար"։

Թերեւս երեխաների այստեղ ունեցած փորձառությունն ապագայում նոր էջ կբացի տիեզերքի ուսումնասիրման գործում։

XS
SM
MD
LG