Ասեղնաբուժությունը հնագույն ժամանակներից ի վեր կիրառվել է Չինաստանում։ Հիվանդի մարմնի որոշակի կետերում տեղադրված ասեղները համապատասխանում են որոշակի հիվանդությունների։
Ասեղնաբուժությունը տարիներ շարունակ կիրառվել է միգրենի գլխացավը բուժելու համար։ Սակայն մի նոր ուսումնասիրության համաձայն, այն թերեւս այնքան էլ արդյունավետ չէ։
Հիվանդների մի խումբ ենթարկվել է ավանդական ասեղնաբուժության, իսկ մի շարք այլ հիվանդների մարմնի վրա ասեղները տեղադրվել են ասեղնաբուժության ավանդական կետերից հեռու։ Պարզվել է, որ երկու դեպքում էլ միգրենի գլխացավը նվազել է 50 տոկոսով։
Հետազոտողների կարծիքով այս փաստը պետք է վերագրել այն երեւույթին, որ բուժման արդյունավետությանն անձի մոլեռանդորեն հավատալու դեպքում այն դրական ազդեցություն է ունենում։