Մատչելի հղումներ

Բռնաբարողները տեղ չունեն հասարակությունում...  - 2005-04-27


Միացյալ Նահանգների Ֆլորիդայի նահանգում ընդունվել է սեռական հանցագործների դեմ պայքարի մի խիստ օրենք։ Կարլի Բրուշիան, Ջեսիկա Լանսֆորդն ու Սարա Լանդին Ֆլորիդայի նահանգում անցած 14 ամսում առեւանգվել եւ սպանվել են պայմանականորեն ազատ արձակված հանցագործների կողմից։ Այս մասին Ջեսիկայի հայրը, Մարկ Լանսֆորդն ասում է.

՚՚Մենք նրանց պետք է հեռացնենք փողոցներից, պետք է փրկենք մեր երեխաներին։ Ես ամեն գնով կփրկեմ մեկ այլ երեխայի՚՚։

Չնայած պարոն Լանսֆորդը չի կարող վերադարձնել իր դստերը, սակայն կարող կատարվել նրա մյուս ցանկությունը։ Ֆլորիդայի նահանգի խորհրդարանն ընդունել է մի նոր օրենք, որով նախատեսվում է երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարած անձանց դատապարտել նվազագույնը քսանհինգ տարվա ազատազրկման։ Բանտից ազատ արձակվելու դեպքում հանցագործի վրա էլեկտրոնային հսկողություն կսահմանվի նրա ամբողջ կյանքի ընթացքում։ Սխալ վայրում հայտնվելու դեպքում հանցագործի ոտքի կոճին հագցված սարքը կզգուշացնի ոստիկանությանը։

Ինժեներներն ասում են, որ Ջեսիկա Լանսֆորդին սպանող հանցագործը նման սարք կրելու դեպքում Ջեսիկան թերեւս ողջ կլիներ։ Քրիս Դեֆանը սարքը պատրաստող ընկերության փոխ-նախագահն է։

՚՚Մենք կիմանայինք թե որտեղ է հանցագործը եւ նրան կձերբակալեինք մինչեւ սպանությունը կատարվելը՚՚։

Փորձագետներն ասում են, թե հանցագործներին հսկելը խնդրի մասնակի լուծում է։ Դոկտոր Ջիլ Լեւենսոնը սեռական հանցագործների բուժման հաստատությունից է։

՚՚…բուժումն արդյունավետ է կրկնվող հանցագործությունների թիվը նվազեցնելու խնդրում՚՚։

Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը, որը հաճախ ընդդիմանում է անհատների ազատության սահմանափակումներին, համամիտ է այս տեխնոլոգիայի կիրառմանը։ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է օրենք, որով սեռական հանցագործներից պահանջվում է գրանցվել ոստիկանությունում։ Սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով գրեթե չի ստուգվում, թե հանցագործներն արդյո՞ք ապրում են իրենց գրանցման վայրում։

XS
SM
MD
LG