Մատչելի հղումներ

Մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վիետնամի պատերազմի հուշարձանի նշանակությունը... - 2005-04-27


Մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վիետնամի պատերազմի հուշարձանն ամերիկացիներին հիշեցնում է իրենց կյանքը տված մարտիկների մասին։

՚՚Մարդիկ բազմաթիվ հետաքրքիր բաներ են թողնում հուշարձանի մոտ։ Սրանցից մեկը պարզապես ասում է. ՚՚Աստված օրհնի քեզ, Ջոն՚՚։

Ամերիկացի Յան Սքրագզը Վիետնամի պատերազմի մասնակից է։ Նա նաեւ Վիետնամի վետերանների հուշարձանի հիմնադիրն է, որի վրա փորագրված է պատերազմում զոհված բոլոր ամերիկացիների անունները։ Մարդիկ հուշարձանի մոտ թողել են ձեռագիր եւ տպագրված նամակներ, լուսանկարներ, ծաղիկներ եւ մեդալներ։

՚՚Վիետնամի վետերանների հուշարձանը ստեղծելու նպատակն այդ վայրը բոլոր ամերիկացիների համար հոգեկան ապաքինման ու հաշտեցման վայր դարձնելն էր՚՚։

Պարոն Սքրագզն ասում է, թե հուշարձանի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը չի մարել։ Միացյալ Նահանգների զբոսայգիների ծառայության խոսնակ Բիլ Լայնն այս մասին ասում է.

՚՚Չէինք սպասում, թե այսքան մեծ թվով իրեր կարող էին թողնվել այնտեղ՚՚։

Այդ ամբողջ իրերն այժմ դրված են երեք սենյակում։ Հոգեբան Դորրի Լինն ասում է, թե մարդիկ այդ ամենը թողնում են հուշարձանի մոտ, որը նաեւ կոչում են ՚՚պատ՚՚ երկու պատճառով։

՚՚Առաջին, դա սգալու եւ հարազատներին հիշելու մի ձեւ է, երբ մարդն ասում է. ՚՚սա իմ ընտանիքն է, սա մեկն էր, որն ինձ համար թանկ էր՚՚։ Հուշարձանը մարդկանց համար հարազատին սգալու վայր է։ Մյուս պատճառը լրիվ այլ է, որի նպատակը զոհված մարդկանց հիշատակը վառ պահելն է, որպեսզի մարդիկ նրանց չմոռանան։ Պատն ահա սա՛ է խորհրդանշում՚՚։

Դոկտոր Լինը նշում է, որ ամերիկացիները խորապես տարակարծիք են Վիետնամի պատերազմի շուրջ, եւ թե այնտեղ զոհված անձինք արդյո՞ք զուր են տվել իրենց կյանքը։ Նա ասում է, թե ապաքինման ձեւերից մեկը հիշելն է։ Բազմաթիվ անձինք, ովքեր այցելում են հուշարձան, չափազանց երիտասարդ են պատերազմը հիշելու համար ։ Յան Սքրագզն ասում է, թե ծրագրով նախատեսվում է հուշարձանի տակ կառուցել թանգարանի այցելուների կենտրոն։

XS
SM
MD
LG