Հետազոտողներն աշխատում են գարնանային ալերգիաները մեղմող բուժման նոր միջոցների ստեղծման վրա։
ԱՄՆ-ի բազմաթիվ մասերում արդեն գարուն է։ Ծաղկել են ծառերն ու ծաղիկները, եւ միաժամանակ ավելացել է ալերգիաներից տառապողների այցելությունները բժիշկներին։
Բազմաթիվ ամերիկացիներ ամեն շաբաթ կամ ամեն ամիս ներարկվում են ալերգիաներից պաշտպանվելու համար։ Հետազոտողները ջանք չեն խնայում ալերգիաների բուժման ավելի արդյունավետ միջոցներ գտնելու համար։
Եվրոպայում ալերգիաների դեմ ներարկումներին որպես այլընտրանք օգտագործվում են հատուկ սառնահատիկներ։
Օրինակ, ծաղկափոշուց ալերգիա ունեցող անձին կտրվեն ծաղկափոշու սառնահատիկներ, որոնք աստիճանաբար կթուլացնեն մարմնի զգայնությունը ծաղկափոշու նկատմամբ։
Դոկտոր Հարոլդ Նելսոնն ասել է. "Դա երկարատեւ գործընթաց է, ինչպես ներարկումները։ Սակայն այս դեպքում կարիք չկա բժշկի գնալու"։
Ալերգիաների դեմ սառնահատիկներն, ինչպես նաեւ ռնգային ցայտուկներն այժմ փորձարկվում են Միացյալ Նահանգներում։ Այս նոր դեղամիջոցները թերեւս կանխեն ալերգիաները։
Դոկտոր Նելսոնն ավելացրել է. "Փորձարկման արդյունքները բավականին խոստումնալից են ալերգիաների ախտանշանները մեղմելու տեսանկյունից"։
Սակայն որոշ բժիշկներ ասում են, թե ալերգիաների բուժման այս նորագույն միջոցները չպետք է լուրջ ընդունել։