Մարդկանց շրջանում հիվանդություններ ախտորոշելու նպատակով այժմ օգտագործում են բժշկական քննության մի նոր միջոց։
Իր առողջական կացությունը ստուգելու նպատակով Անդրյու Բեթերմանն իր թքի նմուշն ուսումնասիրողներին տվող բազմաթիվ կամավորներից է։
՚՚?բժշկական քննությունը պարզում է մարդու սրտանոթային համակարգի, ոսկորների առողջությունը՚՚։
Օգտագործելով փոստով պատվիրած մի փոքրիկ աման, պարոն Բեթերմանն այնտեղ է լցնում իր թքի նմուշը, որն այնուհետեւ ուղարկում է Սիեթլի փորձակայաններից մեկին։ Քրիսթին Աշքրաֆթն աշխատում է Ջենելեքս ընկերության փորձակայանում։
՚՚?թքի բժշկական վերլուծության հիման վրա մարդը կարող է փոփոխություններ կատարել իր սննդառության սովորույթներում՚՚։
Օրինակ, Էմ-Թի-Ար կոչվող գենում առաջացած փոփոխությունը կապ ունի սրտի հիվանդության հետ։ Այդ իսկ պատճառով ուսումնասիրողները նման անձանց առաջարկում են ավելացնել ՚՚Բե՚՚ վիտամինի ընդունումը։ ՚՚Վի-Դի-Ար՚՚ գենում փոփոխությունը կապված է ոսկորների թուլության հետ եւ այլն?։
՚՚Նրանք գիտեն, թե ինչի վրա պետք է կենտրոնանան։ Նրանք գիտեն, թե որն է իրենց մարմնի համար ամենակարեւորը՚՚։
Բժշկական վերլուծության գինը կարող է կազմել 400 դոլար։ Սննդառության որոշ մասնագետներ ասում են, թե դա դրամի վատնում է՚՚։ Դոկտոր Սթիվըն Զայսըլը Հյուսիսային Կարոլինայի համալսարանից է։
՚՚?փորձերը դեռեւս չենք կարող օգտագործել արդյունավետորեն՚՚։
Քննադատներն ասում են, թե փորձը ճշգրտորեն չի որոշում առողջության հնարավոր խնդիրները։ Նրանք ասում են, թե մարդու քսան հազարից ավելի գեներից տասնիննի վերլուծությունը չի կարող պարզել, թե որ անձինք են դիմակայում վտանգ։ Պրոֆեսոր Ջիմ Ֆլիթը Փըրդյուի համալսարանից է։
՚՚Չափազանց պարզամտություն է որեւէ հիվանդության համար մի քանի ընտրած գեների վրա կենտրոնանալը։ Յուրաքանչյուր հիվանդության դեպքում առկա են գենետիկական բազմաթիվ պատճառներ՚՚։
Քննադատներից ոմանք էլ ասում են, թե որոշակի տեղեկություն չկա թե անձը որքան վիտամին պետք է ընդունի որեւէ հիվանդություն կանխելու համար։ Միաժամանակ, ուսումնասիրողներն ասում են, որ մարդիկ պետք է օգտվեն առողջ, հավասարակշռված սննդառեժիմից։