Մատչելի հղումներ

Էրիք Ռուդոլֆը մեղադրվեց 1990-ական թվականների վերջերին իրագործած չորս ռմբահարումների մեջ - 2005-04-15


Էրիք Ռուդոլֆը իրեն մեղավոր է ճանաչել Ատլանտայի Օլիմպիական խաղերի ժամանակ իրագործած ռմբահարման եւ մի շարք այլ պայթեցումների մեջ։

Էրիք Ռուդոլֆը մեղադրվեց 1990-ական թվականների վերջերին իրագործած չորս ռմբահարումների մեջ, որոնցից երկուսը տեղի են ունեցել վիժեցումներ իրագործող հիվանդանոցներում, երրորդը՝ միասեռականների գիշերային ակումբում, իսկ չորրորդը՝ 1996 թվականին Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։

Ալաբամայի նահանգի Բիրմինգհեմի եւ Ջորջիայի նահանգի Ատլանտայի դատարաններում պարոն Ռուդոլֆն իրեն մեղավոր ճանաչեց բոլոր չորս ոճրագործությունների մեջ։

Ռմբահարումների հետեւանքով զոհվել է երկու անձ եւ վիրավորվել են հարյուր քսան ուրիշներ։ Էմիլի Լայընսը ռմբահարումից գոյատեւածներից մեկն է եւ ներկա էր Բիրմինգհեմում կայացած դատին։

Էմիլի Լայընսը նշել է. "Անհավատալի էր լսելը, թե նա որքան հանդարտորեն ընդունեց իր մեղքն այդ գործում"։

Դատախազներն ասել են, թե կենտրոնից դեպի աջ կողմնորոշում ունեցող ծայրահեղական պարոն Ռուդոլֆը ռմբահարման համար ընտրել է Ատլանտայի Օլիմպիական խաղերը, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությանը նսեմացնի աշխարհի հասարակայնության աչքում։

Դատախազների հետ ամբաստասնյալի կողմից իր մեղավորության ընդունման պայմանագիրը պարոն Ռուդոլֆին հնարավորություն կընձեռի խուսափելու մահվան դատավճռից։ Դրա փոխարեն նա կդատապարտվի ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի։

Էմիլի Լայընսն ավելացրել է. "Ինչո՞ւ նա իր կյանքի մնացած տարիները պետք է անցկացնի բանտում՝ դիտելով հեռուստացույց եւ զբաղվելով դատարկապորտությամբ։ Ինձ համար ցավալի է գիտակցելը, որ նա չի դատապարտվի մահվան բոլոր այն մարդկանց եւ այդ թվում ինձ վնասելու համար"։

Ջեֆրի Փոսթելն Էրիք Ռուդոլֆին ձերբակալող ոստիկաններից է։

Նա հայտնել է. "Վստահ եմ, որ նրան ցմահ բանտարկելը միայն որոշ աստիճանի սփոփանք կտա ռմբահարումներից տուժածներին"։

Դատարանի պաշտոնատարներն ակնկալում են, որ Էրիք Ռուդոլֆի դատավճիռն ի կատար կածվի երեք ամսվա ընթացքում։

XS
SM
MD
LG