Մատչելի հղումներ

Կենդանիների նկատմամբ հոգածությունը Միացյալ Նահանգներում - 2005-04-14


Կոնգրեսի կողմից ընդունված նոր օրենքի համաձայն, թույլատրվում է վաճառել աճուրդի դնելուց հետո 3 անգամ տեր չգտած կամ 10-ից բարձր տարիքի հասած վայրի ձիերին եւ ավանակներին։

Միացյալ Նահանգներում 100 տարուց ավելի վայրի ձիերն ու ավանակները թափառել են ազատ պայմաններում։ Նրանք ամերիկյան Վայրի Արեւմուտքի մաս են կազմում եւ ԱՄՆ-ի հողատարածքների կառավարման գործակալությունը 1973 թվականից ի վեր ստանձնել է նրանց պաշտպանությունը։ Գործակալությունն ամեն տարի վերահսկում է արոտավայրերը՝ որոշելու համար, թե հողատարածքի վրա քանի վայրի ձիեր եւ ավանակներ կարող են բնակվել։ Եթե արոտավայրում նրանց թիվը չափազանց մեծ է, ապա նրանք կարող են սպառել ջուրը եւ բուսականությունը։

Գործակալության աշխատակից Ջինք Ֆոքսն ասել է, թե վայրի ձիերի եւ ավանակների թվի չափազանց ավելանալու դեպքում դրանք տրվում են անհատների։

Նա ավելացրել է. "Ներկայումս երկրի արեւմտյան տասը նահանգներում կան մոտավորապես 50 հազար վայրի ձիեր եւ ավանակներ։ Լավագույն դեպքում դրանց թիվը պետք է կազմի մոտավորապես 25 հազար"։

Վայրի ձիերին եւ ավանակներին ձեռք բերել ցանկացողները կարող են տեսնել դրանց մինչեւ աճուրդի հանվելը։

Էյքըրների ընտանիքն արդեն ձեռք է բերել մի քանի կենդանիների։

Էլեյն Էյքըրն ասել է. "Հեռուստատեսային ծրագրերից մեկով ցույց էին տալիս կիսաքաղց վայրի ձիերի եւ տեսարանը խղճահարություն էր առաջացնում"։

Էլեյնի ամուսինը՝ Սթան Էյքըրն ավելացրել է. "Սննդի չգոյության պատճառով նրանց կտրում են վայրի պայմաններից"։

Էլեյն եւ Սթան Էյքըրները հիանում են ձեռք բերած ձիերով եւ ավանակներով։

ԱՄՆ-ի հողատարածքների կառավարման գործակալության աշխատակից Ջինք Ֆոքսը ստուգում է ձիեր ձեռք բերած անձանց, համոզվելու համար, որ նրանք պահպանում են բոլոր կանոնները։ Եթե ԱՄՆ-ի հողատարածքների կառավարման գործակալության աշխատակիցը համոզվում է, որ գործակալության կողմից սահմանված բոլոր պահանջները բավարարվում են, ապա մեկ տարի հետո վայրի ձիերին մարդկանց հանձնումը կդառնա պաշտոնական։

Ծրագրի նպատակն է կենդանիներին փրկել սպանդից։ Անցած տարվա վերջին Կոնգրեսի կողմից ընդունված նոր օրենքի համաձայն, թույլատրվում է վաճառել աճուրդի դնելուց հետո 3 անգամ տեր չգտած կամ 10-ից բարձր տարիքի հասած ձիերին։

XS
SM
MD
LG