Մատչելի հղումներ

Մոնակոն աշխարհում հայտնի է ոչ միայն իր խաղատնով... - 2005-04-07


Հիսունվեցամյա կառավարումից հետո ութսունմեկ տարեկան հասակում մահացավ Մոնակոյի իշխան Ռեյնիերը։

Իշխան Ռեյնիերը համարվում էր Մոնակոյի ամենաազդեցիկ եւ արդյունավետ ղեկավարներից մեկը։ Ֆանսիայի Ռիվիերային սահմանակից, գրեթե մեկ քառակուսի մղոն տարածով իր ժայռոտ տարածքը նա իր հիսունվեցամյա կառավարման ընթացքում դարձրեց աշխարհի ամենահրապուրիչ եւ հարուստ մայրաքաղաքներից մեկը։

Վերլուծաբաններն ասում են, թե իշխան Ռեյնիերի կառավարման տարիներին Մոնակոն դարձավ ֆինանսական կենտրոն ու նաեւ ընդարձակվեց դրա տարածքը։

Ներկայումս Մոնակոյում ապրում են որոշ թվով աշխարհի ամենահարուստ եւ ամենահանրահայտ անձինք ոչ միայն երկիրը Միջերկրական ծովի ափին գտնվելու՝ այլեւ եկամտահարկերից զերծ ապաստան լինելու պատճառով։ Տարիների ընթացքում Մոնակոն աշխարհին հանրահայտ դարձավ Մոնտե Կարլոյի իր խաղատնով եւ բալետով, ավտոմոբիլային սպորտով ու Գրիմալդիների արքայական ընտանիքով։

Մոնակոն չափազանց տարբեր վայր էր, ուր իշխան Ռեյնիերը ծնվեց 1923 թվականին։ Նա միապետ դարձավ 1949 թվականին, իր պապի մահից հետո։

Իշխանը թերեւս լավագույնս հիշվում է ամերիկյան կինոյի դերասանուհի Գրեյս Քելլիի հետ 1956 թվականին իր ամուսնությամբ։ Իշխանուհի Գրեյսը Մոնակոյին տվեց նոր փայլ եւ հարուստ ու հանրահայտ անձինք խռնվեցին Ռիվիերայի դրախտում։ Նա զոհվեց 1982 թվականին, ավտոմեքենայի աղետից։

Վերջերս Մոնակոն կարճ ժամանակով հայտնվեց ապօրինի գումարներ օրինականացնող երկրների ցանկում։ Ֆանսիացի օրենսդիրները Մոնակոյին մեղադրեցին ֆինանսական անկանոնություններ հանդուրժելու մեջ, որն իշխան Ռեյնիերը զայրացած ժխտեց։

Սակայն Մոնակոն ներկայումս վերականգնել է իր բարի անունը։

Գոյատեւում են իշխան Ռեյնիերի երեք ժառանգները. իշխանուհի Կարոլինը, իշխանուհի Ստեֆանիան եւ նրա իշխանության ժառանգորդը՝ իշխան Ալբերտը։

XS
SM
MD
LG