Մատչելի հղումներ

Վիկտոր Յուշչենկոն շնորհակալություն է հայտնում... - 2005-04-07


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յուշչենկոն Միացյալ Նահանգներին շնորհակալություն հայտնեց իր երկրին աջակցելու համար։

Անցնող չորեքշաբթի Միացյալ Նահանգների Կոնգրեսի համատեղ նիստում պարոն Յուշչենկոյի ելույթը Ուկրաինայի ու նախկին Խորհրդային հանրապետությունների որեւէ ղեկավարի կողմից այնտեղ ունեցած առաջին ու միակ ելույթն էր՝ Ռուսաստանից բացի։

Կոնգրեսի անդամները հոտնկայս ծափահարեցին Ուկրաինայի նախագահին, որը նրանց շնորհակալություն հայտնեց իր երկրում ՚՚Նարնջագույն Հեղափոխությանն՚՚ աջակցելու համար։

՚՚Մենք չափազանց գնահատում ենք մեր ընտրություններից առաջ եւ Նարնջագույն Հեղափոխության ընթացքում ձեր երկրի ղեկավարության հղած պատգամը։ Միացյալ Նահանգները դատապարտեց խարդախությունը եւ պաշտպանեց ազատորեն իր կառավարությունն ընտրելու Ուկրաինայի իրավունքը՚՚։

Պարոն Յուշչենկոն իշխանության անցնելիս թունավորվեց դիոքսինով, որի հետեւանքով նրա դեմքը ծածկվեց ծակոտիներով։

Նա Կոնգրեսին ասաց, որ Ուկրաինան հանձնառու է քաղաքական թափանցիկությանը, քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը եւ ազգային փոքրամասնության իրավունքներին։

՚՚Իմ նպատակը Ուկրաինան ժողովրդավարական բարգավաճող երկրների առաջին շարքերում դնելն է։ Ապագայի իմ տեսլականը Ուկրաինան է, միացյալ Եւրոպայում։ Մեզ համար Եւրոպական ապագան քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարձր չափանիշներ ձեռք բերելու հզոր դրդապատճառ է։ Անարդարացի կլինի Ուկրաինային այս հնարավորությունից զրկելը՚՚։

Ուկրաինայի նախագահը Կոնգրեսին խնդրեց վերացնել սառըպատերազմի ժամանակներից ի վեր գործող առետրի սահմանափակումները։ Նա Միացյալ Նահանգներին նաեւ խնդրեց Կիեւին աջակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն ու ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու գործում։

Նախագահ Բուշն իր աջակցությունն է հայտնել այս քայլերին։

Պարոն Բուշն անցնող երկուշաբթի առանձին հանդիպում է ունեցել պարոն Յուշչենկոյի հետ։

Երկու ղեկավարները զրուցել են մինչեւ այս տարվա վերջերը Իրաքից իր զինուժը դուրս բերելու Ուկրաինայի որոշման շուրջ, որին պարոն Բուշը վերաբերել է ըմբնումով։

XS
SM
MD
LG