Մատչելի հղումներ

Երեխաների մահացության թիվը հնարավոր է խիստ նվազեցնել... - 2005-03-30


Աշխարհի երկրներում մինչեւ հինգ տարեկան հասակն ամեն տարի մահանում են 11 միլիոն երեխաներ։

Բարձրակարգ տեխնոլոգիայի եւ բժշկության ասպարեզում նոր հայտնագործությունների դարաշրջանում տարեկան մոտավորապես 11 միլիոն երեխաների ու կես միլիոն մայրերի մահացությունը թվում է հատկապես անհեթեթ։ Մահացությունների մեծամասնությունը տեղի է ունենում առողջապահության ամատչելիության, թերասնման կամ պարզապես վարակների հետեւանքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու այլ հաստատություններ փորձում են պարզ եւ արդյունավետ միջոցներով փրկել միլիոնավոր մայրերի ու երեխաների կյանքը։ Դոկտոր Ան Թինքըրը ՚՚Փրկենք երեխաներին՚՚ կազմակերպության աշխատակիցներից է։

Դոկտոր Թինքըրի համաձայն, նաեւ կարեւոր է որպեսզի բարելավվեն մայրերի գոյատեւելու հնարավորությունները։ Նա ասում է, թե Աֆրիկայի եւ Ասիայի որոշ շրջաններում մոր մահանալու դեպքում հատկապես աղջիկ երեխաներին գրեթե չի մնում ապրելու հույս, քանի որ համարվում են նվազ արժեքավոր։ Դոկտոր Միրթա Ռոսասը Համաամերիկյան առողջապահության կազմակերպության ղեկավարն է։

՚՚Գիտենք, որ առկա է անհավասարություն. ունեւորների եւ չքավորների միջեւ անջրպետը խորանում է։ Աշխարհի երկրները հավասարության համար պայքարի վրա չկենտրոնանալու դեպքում կացությունն է՛լ ավելի կվատթարանա՚՚։

Համաշխարհային Բանկի համաձայն, ՚՚վատառողջությունը ընտանիքների չքավորության գլխավոր պատճառներից մեկն է՚՚։ Ապօրինի եւ անապահով վիժեցումից ամեն տարի մահանում են 70 հազար կանայք։ Դոկտոր Էլիզաբեթ Լուլը Համաշխարհային Բանկում մայրերի ու երեխաների առոողջության հարցերով խորհրդատուներից է։

՚՚Մենք գիտենք, որ մոտավորապես 200 միլիոն կանայք հղիանում են պատահականորեն, որոնց անհրաժեշտ է մատչելիություն ընտանիքի ծրագրման ծառայություններին՚՚։

1980-ական թվականներին ծնված երեխաների մահացություննների թիվն աշխարհում նվազել է։ Սակայն երեխաների մահացության տոկոսը չի փոխվել վերջին հիսուն տարվա ընթացքում հատկապես աֆրիկյան մի քանի երկրներում, ինչպես օրինակ Լեսոտոյում, Նիգերիայում եւ Մադագասկարում։

՚՚Մայրերի ու երեխաների առնչությամբ չունենք քաղաքական հանձնառություն, անհրաժեշտ ներդրումներն անելու համար։ Բազմաթիվ չքավոր երկրներում լայնորեն տարածված է սեռերի միջեւ անհավասարությունը՚՚։

՚՚Մենք չենք կարող շարունակել նախկին ձեւով։ Մենք պետք է նայենք ապագային, որը վաղվա նորածինն է։ Մենք պետք է բարելավենք մայրերի ու երեխաների առողջությունը հանուն խաղաղության եւ մեր ապագայի՚՚։

Աշխարհում առողջապահության օրը նշվում է ամեն տարի ապրիլի յոթին։ Փորձագետներն ասում են, թե բազմաթիվ երկրներում բազմաթիվ կանանց համար հղիությունը կյանքի ու մահվան խնդիր է, եւ ոչ թե միայն ուրախություն։

XS
SM
MD
LG