Մատչելի հղումներ

Ինտերնետով գնած դեղորայքը թերեւս ապահով չէ... - 2005-03-23


Ինտերնետային կայքերի միջոցով ամերիկացիների դեղորայք գնելը հարուցում է լուրջ մտահոգություն։

Հազարավոր ամերիկացիներ իրենց դեղորայքը գնում են Կանադայից, ուր դրանց գները վերահսկվում են։ Առեւտուրը կատարվում է Ինտերնետի միջոցով, որը մտահոգություն է պատճառում դեղագործական ընկերություններին։ Բոբ Ֆրեյզերը Կանադադրագզ.քոմ-ի աշխատակից է, որն այդ երկրի խոշորագույն դեղատունն է։

՚՚Մեր բոլոր հաճախորդներն ամերիկացիներ են եւ օրական առաքում ենք երեքհարյուր անուն դեղորայք՚՚։

՚՚Շնորհակալություն, գնումների համար՚՚։

Կանադայում առկա են առնվազն ութսուն ինտերնետային դեղատներ, որոնց վաճառած դեղորայքի գինը երեսունից- քառասուն տոկոսով էժան է Միացյալ Նահանգներում վաճառվող դեղորայքի գնից։ Այս ամենը սկսվեց գրեթե հինգ տարի առաջ, երբ մի դեղագործ Ինտերնետի միջոցով սկսեց վաճառել ծխախոտին փոխարինող դեղորայք։ Սա արդեն տարեկան 800 միլիոն դոլար արժողության բիզնես է, որին ընդդիմանում են դեղագործական խոշորագույն ընկերությունները։ Դրանց խոսնակներն ասում են, թե Ինտերնետի միջոցով իրականացվող դեղորայքի վաճառքը մտահոգություն է հարուցում հիվանդների ապահովության առնչությամբ։

՚՚Դեղորայքը ստանում ենք նույն ընկերություններից։ Դրանք առաքում ենք իր սկզբնական տարողության մեջ, որի վրա դրված է ամերիկյան կնիքը՚՚։

Ընկերությունների կողմից գործադրվող ճնշման հետեւանքով ինտերնետային այս դեղատները դեղորայքն այժմ գնելու են Կանադայի կամ այլ երկրների մանրածախ առեւտրականներից, որի հետեւանքով դրանց գները տասը տոկոսով կավելանան։ Ինտերնետային դեղագործ եւ առեւտրական Ջեֆ Ուհի-ն այս մասին ասում է.

՚՚Դրա հետեւանքով այժմ բացել ենք մեր սեփական դեղատունը, որը Մեծ Բրիտանիայում է՚՚։

Դեղագործական ընկերությունները Կանադայի ինտերնետային վաճառատներին այլեւ չեն վաճառում նվազ թանկարժեք դեղեր եւ նման առեւտուրը քաջալերում են այլ երկրներում։ Որոշ թվով ամերիկացիներ այժմ հարաճունորեն մտահոգ են դեղորայքի կեղծումից եւ դրանց ապահովությունից։

XS
SM
MD
LG