Մատչելի հղումներ

Ունկնդրություն  մարզական խաղերի ժամանակ դոպինգ օգտագործվելու շուրջ - 2005-03-18


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատն ունկնդրություն է սկսել մարզական խաղերի ժամանակ դոպինգ օգտագործվելու շուրջ։

Քալահան Քահնը տասնյոթ տարեկան հասակում սկսեց դոպինգ ընդունել իր ընկերոջ՝ Թեյլոր Հութենի հետ։ Նրանք համոզվեցին, որ դոպինգն օգնում է։

՚՚Մեզ անհրաժեշտ էր արագորեն հասնել արդյունքի։ Չէինք ցանկանում տասը տարի համառորեն մարզվել պրոտեին ընդունելով, որը երկար պատմություն է։ Ցանկանում էինք հաղթանդամ դառնալ հաջորդ մրցաշրջանից առաջ՚՚։

Շաբաթների ընթացքում նրա քաշն ավելացավ 15 կիլոգրամով։

՚՚Քաշս արագորեն ավելացավ, փքված տեսք ունեի՚՚։

Սակայն դոպինգը թողնում է կողմնակի լուրջ ազդեցություններ։

Առաջանում են բշտիկներ, սրտի հիվանդություն, լեղապարկի ուռուցք եւ հոգեկան ճնշվածություն։

Դոկտոր Գերի Վոդլերն աշխատում է Նյու Յորքի համալսարանի բժշկական բաժնում։

՚՚Դոպինգը մարմնին հարկադրում է մտածել, որ մարդն արդեն չափահաս է եւ այլեւս չի զարգանա ֆիզիկապես, որի հետեւանքով մարդը երբեք չի հասնում իր ծագումնաբանական ներուժին՚՚։

Սակայն Քալահանն ասում է, թե անչափահասները չեն ըմբռնում դա։ Նրանք տեսնում են անթերի ֆիզիկականով մարզիկների եւ բեյսբոլի խաղացողների, ովքեր վաստակում են միլիոններ։

՚՚Մարդիկ նայում են այդ ամենին եւ ասում են. ՚՚նա առողջական խնդիրներ ունեցող մարդու չի նմանվում…՚՚։

՚՚Յու-Էս Էյ Թըդեյ՚՚ լրագրի մարզական հարցերով թղթակից Մել Անտոնեն ասում է, թե ԱՄՆ-ում դոպինգի չարաշահումը դարձել է համաճարակ։

՚՚Կարծում եմ, ամերիկյան հասարակությունում այնքան ենք կառչած հռչակին, հարստությանն ու լավագույնը ճանաչվելուն, որ մոռացել ենք խաղի ազնվության ու բնույթի մասին՚՚։

՚՚Դոպինգ չե՞ք օգտագործել՚՚։

՚՚Ոչ, նման բան չեմ արել, համառորեն մարզվել եմ՚՚։

՚՚Լինի դա բեյսբոլ, Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ կամ հոկեյ, դոպինգի օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Սակայն հարցն այն է, թե դրան արդյո՞ք հնարավոր է վերջ դնել՚՚։

ԱՄՆ-ի շատ քիչ թվով դպրոցներ են միջոցներ ձեռնարկում դոպինգի չարաշահման դեմ պայքարի խնդրում։

Ֆլորիդայի Փոլքի վարչաշրջանը երկրի այն մի քանի դպրոցական շրջաններից է, ուր աշակերտ մարզիկներին պատահականորեն ենթարկում են բժշկական ստուգման։ Օդրի Քելլի-Ֆրիցն աշխատում է Փոլքի աշակերտների հետ։

՚՚Կցանկանայինք հղել հետեւյալ պատգամը. ՚՚եթե դոպինգ եք օգտագործում, դադարեցրեք։ Եթե չեք օգտագործում, մի սկսեք՚՚։

Քալլահանն ասում է, որ եթե իրենց դպրոցը ստուգումներ անցկացներ, ապա ինքը չէր սկսի դոպինգ օգտագործել։

՚՚Հավանաբար կերկյուղեինք օգտագործել եւ այդպես չէինք վարվի՚՚։

Քալլահանը դադարեց դոպինգ օգտագործել, երբ դոպինգ օգտագործող իր ընկերը, Թեյլըր Հութենը, ինքնասպանություն գործեց։

XS
SM
MD
LG