Մատչելի հղումներ

՚՚Ե՚՚ վիտամինը վնասակար է... - 2005-03-17


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՚՚Ե՚՚ վիտամինն ընդունելը փաստորեն ավելացնում է սրտի հիվանդության վտանգը։

Ջիմ Հիլն իր սրտի արյունատար անոթների վիրահատությունից հետո տեղեկացավ, որ ՚՚Ե՚՚ վիտամինն օգտակար է սրտի նոր խնդիրները նվազեցնելու գործում։

՚՚Սրտաբանի հետ զրուցելիս հետաքրքրվեցի ՚՚Ե՚՚ վիտամինով ու նա ասաց, որ այդ առնչությամբ չնայած նոր ուսումնասիրությունների բացակայությանը, վիտամինն ընդունելը չի վնասի՚՚։

Ամերիկյան բժշկական ընկերակցության պարբերականում, կրճատ՝ ՚՚ՋԱՄԱ՚՚-յում հրատարակված մի նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ՚՚Ե՚՚ վիտամինն իսկապես կարող է վնասակար լինել սրտի խնդիրներ կամ շաքարախտ ունեցող, 55-ից բարձր տարիքի անձանց համար։

՚՚՚՚Ե՚՚ վիտամինը սրտանոթային հիվանդությունները չի կանխում այդ հիվանդության վտանգի մեջ գտնվող անձանց շրջանում եւ նկատել ենք, որ դրա ընդունելու դեպքում ավելանում է սրտի կաթվածի վտանգը՚՚։

Կանադայի Մըքմասթերի համալսարանի աշխատակից դոկտոր Եւա Լոնը ամերիկացի եւ տասներեք այլ երկրների ուսումնասիրողների հետ երկար տարիներ ուսումնասիրել է մոտավորապես ինը հազար հիվանդների։ Նրանք ամեն օր ՚՚Ե՚՚ վիտամին ընդունող անձանց կացությունը համեմատել են շաքարի հաբեր ընդունողների հետ։ ՚՚Ե՚՚ վիտամինն ավելի երկարատեւ ժամանակ ընդունողների համար փորձի արդյունքը եղել է վատթար։

՚՚Մենք նկատեցինք, որ 40 տոկոսով ավելացել է սրտի կաթվածի վտանգի հետեւանքով հիվանդանոց փոխադրվողների թիվը՚՚։

Դոկտոր Լոնն ասում է, թե հիվանդները պետք է վերախորհեն ՚՚Ե՚՚ վիտամինի մասին։

՚՚Հաճախ առկա է այն համոզմունքը, որ եթե այն չի օգնում, ապա նաեւ չի վնասի։ Մեր ուսումնասիրությունն այժմ ենթադրել է տալիս, որ այս կարծիքը միշտ չէ, որ ճշմարիտ է՚՚։

Ջիմը ներգրավված է եղել այդ ուսումնասիրության մեջ եւ ավելի ուշ հանգստացել է տեղեկանալով, որ վիտամինի փոխարեն ընդունել է շաքարի հաբ։ Այժմ նա ընդունում է իր սրտի համար բժշկի նշանակած դեղերը։

՚՚Ընդհանուր առմամբ, կացությունդ բավականին լավ է. շարունակիր ընդունել նույն դեղերը՚՚։

Նա ասում է, թե հետեւելու է բժշկի խորհրդին, որը բացառում է ՚՚Ե՚՚ վիտամինի ընդունումը։

XS
SM
MD
LG