Ակնկալվում է, որ Ջոն Բոլթոնը Կոնգրեսի կողմից կհաստատվի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան։
Ջոն Բոլթոնը, որն արտաքին գործոց նախարարության զինաքննիչների խմբի ղեկավարն է, խիստ դիվանագետի համարում ունի։
Պարոն Բոլթոնը երկու տարի առաջ դատապարտել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Իլ-ին եւ նրան անվանել է ՚՚բռնակալ՚՚։
՚՚Մինչ Փհենյանում ապրում է ինչպես արքա, հարյուր-հազարավոր անձանց պահում է բանտային ճամբարներում, իսկ միլիոնավոր այլ անձինք գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ…՚՚։
Փհենյանն իր պատասխանում պարոն Բոլթոնին անվանել է ՚՚մարդկային տականք՚՚ եւ նրան թույլ չի տվել մաս կազմելու ԱՄՆ-ի բանագնացների խմբին։
Իսկ ՄԱԿ-ի մասին պարոն Բոլթոնը 1994 թվականին ասել է, որ կազմակերպության քարտուղարության շենքը նույնիսկ տասը հարկից զրկվելու դեպքում չի տուժի։
Նրան այդ պաշտոնում առաջադրելիս արտաքին գործոց նախարար Քոնդոլիզա Ռայսն ասաց, որ պարոն Բոլթոնը կարեւոր դեր է ունեցել իր միջուկային զենքերից հրաժարվելու Լիբիայի հետ բանակցություններում։
՚՚Նախագահն ու ես Ջոնին խնդրեցինք ստանձնել այս պաշտոնը։ Նա սթափ մտածող դիվանագետ է եւ մեծ հաջողությունների է հասել իր աշխատանքում…՚՚։
՚՚Հերիթիջ՚՚ հաստատությունում փորձագետ Նայլ Գարդիներն ասում է, թե ազդեցիկ մի անձի ՄԱԿ-ում դեսպան նշանակելով նախագահ Բուշը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է համարում ՄԱԿ-ը։
՚՚Կարծում եմ, Ջոն Բոլթոնը եռանդունորեն բանակցություններ կվարի իրանյան վարչակարգի հետ միջուկային խնդրի շուրջ։ Նա նաեւ կարեւոր դեր կունենա խարդախ երկրների հետ հարաբերություններում եւ ՄԱԿ-ը բարեփոխելու գործում…՚՚։
Այլ վերլուծաբաններ փաստարկում են, որ պաշտոնին պարոն Բոլթոնի առաջադրումը խառն ազդանշան կհղի աշխարհին։
՚՚Հստակ չէ, թե նա արդյո՞ք այն անձն է, որը հավատում է ՄԱԿ-ի արմատական արժեքներին։ Եւ սա կատարվում է Եւրոպայում նախագահ Բուշի ուղեւորությունից հետո, ուր հայտնել է թե չի ցանկանում միակողմ մոտեցում ունենալ արտաքին քաղաքականությանը։ Սա փոքր-ինչ հակասական է՚՚։
Ակնկալվում է, որ պարոն Բոլթոնին սուր հարցեր կտան Սենատի ունկնդրության ժամանակ։
՚՚Կարծում եմ, նրան խստորեն կհարցաքննեն եւ պե՛տք է այդպես վարվեն։ Նա ուներ ցանկացածն ասելու հնարավորությունը, այժմ պատասխանատվություն ունի, քանի որ Ամերիկայի արտաքին քաղաքականության ամենահայտնի խոսնակն է՚՚։
Չորս տարի առաջ արտաքին գործոց փոխնախարարի պաշտոնում նշանակելիս հանրապետականները քվեարկեցին նրա օգտին, իսկ դեմոկրատները՝ դեմ։ Ակնկալվում է, որը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին նշանակվելիս տեղի կունենա նույնը։