Նոր ուսումնասիրությունները վկայում են, որ լորամրգին նույնքան օգտավետ կարող է լինել սրտի համար, որքան կարմիր գինին։
Լավ լուր կա այն անձանց համար, ովքեր ցանկանում են օգտվել կարմիր գինու հետ կապված օգուտներից, սակայն դժվարանում են այն ըմպել։ Նոր ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, լորամրգին նույնքան օգտավետ կարող է լինել սրտի համար, որքան կարմիր գինին։
Սրտանոթային հիվանդությունը մահվան առաջատար պատճառն է ամերիկացիների շրջանում։ Գիրության հարաճուն չափերը, ճիշտ սննդառության եւ ֆիզիկական վարժությունների բացակայությունը նպաստում են համազգային բնույթ կրող այս խնդրին։ Սրտի կաթվածից խուսափելու եւ արյան մեջ խոլեստերինի քանակը կարգավորելու նպատակով փորձագետները տարիներ շարունակ խորհուրդ են տալիս սննդառեժիմ պահպանել։ Մինչ այս արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր գինին եւ խաղողի հյութն օգտավետ են սրտի համար, սակայն գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ լորամրգու հյութը թերեւս նույնքան օգտավետ է սրտի համար։
Պարզվել է, որ ամեն օր լորամրգու հյութի որոշակի քանակ օգտագործելու դեպքում արյան մեջ կբարձրանա լավ խոլեստերինի քանակը։ Իսկ դա վկայում է այն մասին, որ արյունատար անոթները մաքրվում են կուտակված խոլեստերինից։
Ավելին, լորամրգու հակա-սոսնձային հատկությունն է՛լ ավելի է կարեւորում լորամրգու հյութի օգտավետությունն ընդհանուր առողջության համար։
Բժշկական բազմաթիվ փորձերի արդյունքները վկայում են, որ լորամրգի պարունակող սննդատեսակները կարող են օգտավետ լինել սրտի համար։ Կլինիկական տեսանկյունից, լորամրգու հյութ գործածելը կարող է կանխել միզուղիների վարակը, ինչպես նաեւ նպաստել առողջ ատամներ ունենալուն։