Մատչելի հղումներ

Հիբրիդ ավտոմեքենաների ապագան Միացյալ Նահանգներում - 2005-02-09


Ներքին այրման եւ էլեկտրականության միջոցով աշխատող շարժիչների համակցությամբ ավտոմեքենաները, այն է՝ հիբրիդները, առայժմ մեծ պահանջարկ ունեն Միացյալ Նահանգներում։

Դետրոյտում վերջերս կազմակերպված ավտոմեքենաների ցուցահանդեսում Ֆորդ ընկետության ՚՚Իսքեյփ՚՚ հիբրիդ ավտոմեքենան Հյուսիսային Ամերիկայի բեռնատարների կատեգորիայում ճանաչվեց տարվա լավագույնը։ Փորձագետները համաձայն են, որ հիբրիդ ավտոմեքենաների պահանջարկն ավելանալու է։ Սակայն նախազգուշացնում են, որ չնայած սովորական վառելանյութով աշխատող ավտոմեքենաների համեմատությամբ ավելի արդյունավետ լինելուն, դրանք լուծում չեն երկրագնդի մթնոլորտի ջերմացման խնդրում։ Ֆորդ ընկերության ղեկավարներից Բրայան Օլսոնն ասում է, որ հիբրիդները կարեւոր սկիզբ ու հաջող անցում են դեպի ավելի կատարյալ տեխնոլոգիաները։

՚՚Կարծում եմ հիբրիդները որոշ ժամանակ կլինեն գլխավոր ուղղությունը, մինչեւ բազմաթիվ տարիներ անց ջրածնային տեխնոլոգիային անցնելը՚՚։

Փորձագնետների հաշվումներով, առանց արտազատումների շարժիչներ ստանալու համար անհրաժեշտ է 20-ից 25 տարի։ Դա նշանակում է, որ նույնիսկ վառլանյութի գներն իջնելու դեպքում նվազ թվով հիբրիդների պահանջարկ կլինի։

՚՚Բենզինի գինը մինչեւ մեկ դոլար քսան ցենտ նվազելու դեպքում ԱՄՆ-ում հիբրիդների պահանջարկը վերստին մեծ կլինի, քանի որ մարդիկ ցանկանում են հնարավորինս ամենաարդյունավետ ավտոմեքենաներն ունենալ՚՚։

Շուկայում նախքան ՚՚Իսքեյփ՚՚-ի հայտնվելը, գերիշխում էին Հոնդայի ՚՚Սիվիք՚՚ եւ Տոյոտայի ՚՚Պրիուս՚՚ ավտոմեքենաները։ ՚՚Պրիուս՚՚-ը ճանաչվել է Եվրոպայի 2005 թվականի լավագույն մարդատար ավտոմեքենան։

Չնայած հիբրիդների վաճառքի հաջողությանը, որոշ թվով փորձագետների կարծիքով դրանք չեն փոխարինի սովորական շարժիչներով ավտոմեքենաներին։ ՚՚Ջեներըլ Մոթըրզ՚՚ ընկերության ղեկավարներից Լերի Նիտցի կարծիքով, նույնիսկ քսան տարի անց բոլոր ավտոմեքենաների շարժիչների 90 տոկոսը դեռեւս լինելու են ներքին այրման։

՚՚Ներկայումս հիբրիդներն ԱՄՆ-ի շուկայում կազմում են բոլոր ավտոմեքենաների մոտավորապես կես տոկոսը։ Սակայն կարծում ենք հաջորդ քսան տարում դրանց վաճառքն ավելանալով կհասնի հինգից-տասնհինգ տոկոսի՚՚։

Ավտոմեքենաշինական ընկերությունները թերեւս տարակածիք են հիբրիդների ապագայի շուրջ սակայն իրականությունն այն է, որ ՚՚Տոյոտա՚՚-ն եւ ՚՚Ֆորդ՚՚-ը հայտարարել են այս տարվա վերջերին եւ երեքից-հինգ տարվա ընթացքում նոր հիբրիդների երեւան գալու մասին։ Իսկ հաճախորդները պետք է սպասեն ամիսներ՝ այդպիսի նոր ավտոմեքենա գնելու համար։

XS
SM
MD
LG