Երեքշաբթի օրն ամերիկյան Լինկոլն հածանավը սկսեց օգնության բաշխելն անցյալ շաբաթվա ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող Ինդոնեզիայի Սումատրա կղզում։
ՄԱԿ-ը հայտնել է, թե մեծ առաջնահերթություն է ներկայացնում Սումատրա կղզի օգնություն հասցնելը։ Սակայն ՄԱԿ-ի պաշտոնատարներից Իզաբել դե Մույսե-Բաուչերը նշել է, թե օգնության բաշխման ընթացքում ՄԱԿ-ը դիմակայում է խնդիրներ։ Նա ավելացրել է. "Մեկ ամսվա ընթացքում կարիք կունենանք 3-ից չորս C17 մակնիշի ինքնաթիռների։ Ակնկալում ենք, որ երկրների կառավարությունները մեզ կտրամադրեն այդ ինքնաթիռները։ Իսկ նման ինքնաթիռներ ունեցող միակ երկրները Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան են։"
Միացյալ Նահանգները հայտնել է, թե 13 հազարից ավելի ամերիկյան զինվորականներ աջակցում են Հարավ-Արեւելյան Ասիայի ցունամիից տուժած երկրներում օգնության բաշխմանը։
ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Թոմաս Ֆարգոն ասել է, որ աղետի ենթարկված շրջան են ժամանում ավելի մեծ թվով զինվորականներ եւ նավեր։ Նա ավելացրել է, թե իրենց ճանապարհին են նավեր, որոնք կարող են ախտահանել խմելու ջուրը։ Պարոն Ֆարգոն նշել է. "Մենք աղետի ենթարկված շրջան ենք բերում հիվանդությունների կանխարգելման բժշկական կենտրոններ, քանի որ ցանկանում ենք նախապես կանխել հիվանդությունների հնարավոր տարածումը։"
Մինչեւ այժմ ԱՄՆ-ը պարտավորվել է 350 միլիոն դոլարի գումար տրամադրել օգնության նպատակով։ Սպիտակ Տան խոսնակ Սքոթ ՄըքՔլելանը նշել է, թե բազմաթիվ ամերիկացիներ մասնավոր նվիրատվություններ են անում։ Նա հայտնել է. "Անցյալ շաբաթվա ընթացքում ամերիկացիները հսկայական օգնություն են տրամադրել։"
Օհայոյի նահանգի միջնակարգ դպրոցներից մեկի ավարտական դասարանի այս աշակերտները ճամփորդում են Հնդկաստանի որբանոցներից մեկը՝ իրենց հետ բերելով 35 տոննայի օգնության պարագաներ։
Մինչ ավարտին են մոտենում ցունամիից ողջ մնացածների որոնման աշխատանքները, ուշադրությունը կենտրոնացվել է օգնությանը եւ ամբողջ աշխարհի միլիոնավոր անձինք հնարավորինն անում են տուժածներին օգնելու համար։