Մատչելի հղումներ

Սուրբ Ծննդյան տոնը Միացյալ Նահանգներում - 2004-12-24


Սուրբ Ծննդյան տոնի ընթացքում ամերիկացիների համար ավանդական են դարձել մեծ թվով գնումները, որից հետո բառացիորեն ուժասպառ են լինում։ Սակայն Սուրբ Ծննդյան տոնը չի սահմանափակվում միայն առեւտրով։

Ամերիկացիների համար հատկապես կարեւորություն է ներկայացնում Սուրբ Ծննդյան տոնն ընկերների եւ ընտանիքի անդամների հետ անցկացնելը։ Թայլըրի հայրը՝ նավատորմի ենթասպա Ռոդնի Բիսլին տեղակայված է Իրաքում։ Սակայն նա ժամանեց տուն եւ Ձմեռ Պապի հետ անակնկալ այցելությամբ զարմացրեց Թայլըրին եւ նրա դասընկերներին։ Երկու շաբաթից ենթասպա Բիսլին պետք է վերադառնա Իրաք։

Ամեն տարի ամերիկացի զինվորները խաղալիքներ եւ նվիրատվություններ են հավաքում աղքատ ընտանիքների երեխաների համար։ Կամավորների ուղեկցությամբ երեխաներն ընտրում են մի քանի նվեր խաղալիքների հատուկ խանութից։ Համազգային բնույթ կրող այս ծրագիրն օգնել է միլիոնավոր երեխաների։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ընթացքում ամերիկացիներն օգտագործում են լույսեր եւ զարդարանքներ։ Տեխասի նահանգի համայնքներից մեկում բնակիչներն իրենց տները զարդարել են տարբեր թեմաների նմանօրինակությամբ ստեղծված հազարավոր լույսերով։

Բազմաթիվ ամերիկացիների համար Սուրբ Ծննդյան խորհրդանիշը մայրաքաղաք Վաշինգտոնում տեղադրված ազգային տոնածառն է, որի լույսերը հատուկ արարողության ժամանակ սովորաբար վառում է երկրի նախագահը կամ Առաջին Տիկինը։

Եվ ի վերջո բազմաթիվ քրիստոնյաների համար լավագույն նվերը կարող է լինել այս մոմը։ Մինեսոտայի նահանգից Քիմ Ֆոելսը վաճառում է մոմեր՝ վկայակոչելով, որ դրանք ունեն Հիսուս Քրիստոսի բույրը։ Նա ասում է, որ դրանց բուրմունքը չափազանց սփոփող է։ Մոմերն արտադրվել են բարեպաշտ քրիստոնյա մի զույգի կողմից։ Մոմի բույրն ընտրելիս նրանք հիմնվել են Աստվածաշնչի այն հատվածի վրա, ուր ասվում է, թե Հիսուսի հանդերձանքը բուրում էր կարծես զմուռսով, հալվեով եւ անուշահոտ բույսերով։

XS
SM
MD
LG