Մատչելի հղումներ

Փաստագրել Ամերիկայի Կյանքը - 2004-09-01


Քյարոլ Հայսմիթը Յուտայի նահանգում է ուր լուսանկարում է հին շենքերն ու բնապատկերները, որոնք դեռեւս կդիմանան որոշ ժամանակ եւ որոնք երկրի այլ նահանգներում դանդաղորեն անհետանում են։

Քյարըլ Հայսմիթ. ՛՛Գիտեք, անհրաժեշտ է շտապել եւ լուսանկարել, ու կարծում եմ առկա են ամերիկյան կյանքի որոշակի կողմեր, որոնք անշուշտ անհետանում են։ Փայտե ամբարները որոնք իմ ամբողջ կյանքի ընթացքում ամենուր էին, փտում են, դրանցից շատերը երկրի տարբեր մասերում են, այդ իսկ պատճառով ես միշտ լուսանկարել եմ դրանք։ Փարոսները, որոնք մեզ համար միշտ չափազանց կարեւոր են եղել, այժմ քայքայվում են եւ Ամերիկայի տարածքում լուսանկարել եմ բազմաթիվ փարոսներ՛՛։

Սակայն Քյարըլը ոչ միայն կենտրոնանում է կառույցների ու բնապատկերների՝ այլեւ ամերիկացիների աշխատանքի եւ խաղերի վրա։

Քյարըլ Հայսմիթ. ՛՛Իմ հետաքրքրությունն Ամերիկան է եւ ես դա՛ եմ ցանկանում լուսանկարել իմ կարիերայի ընթացքում՛՛։

Իր կարիերայի ընթացքում նա արել է 50 հազար լուսանկար եւ լույս է ընծայել հիսուն գիրք։ Դրանցից մի քանիսում պատկերված են Ամերիկայի հանրահայտ շենքերը, ինչպես օրինակ, սեպտեմբերի տասնմեկի հարձակումներից երեք ամիս առաջ Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները, իսկ սա ցույց է տալիս Վաշինգտոնի վեհությունը։ Սակայն հաճախ նրա լուսանկարներից ամենահամեստներն են ամենաշատն առանձնանում։

Քյարըլ Հայսմիթ. ՛՛Ինձ թերեւս ավելի շատ դուր են գալիս որոշ համեստ լուսանկարներ։ Գերանի իր տան մահճակալի եզրին նստած տարեց կինը։ Միմյանց փարվող երկու փոքրիկ սեւամորթ ամերիկացիները՛՛։

՛՛Իմ երազած աշխատանքն է Ամերիկան պատկերելը, եւ այդ ամբողջը պատկերում եմ ֆոտոժապավենի վրա՝ ապագա սերունդների համար՛՛։

Ապագա սերունդները հնարավորություն կունենան գալու Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան կամ էլ Ինտերնետով դիտելու Քյարըլի լուսանկարները։ Նա իր բոլոր ֆոտոժապավեններն այժմ նվիրաբերում է Գրադարանին։

Քյարըլն իր ֆոտոժապավենները նվիրաբերելիս ոգեշնչվել է այս կնոջով, Ֆրենսիս Բենջամին Ջոնսոնով, որն Ամերիկան լուսանկարել է քսաներորդ դարի սկզբներին։

Քյարըլ Հայսմիթ. ՛՛Ֆրենսիսն իր ամբողջ աշխատանքը նվիրաբերեց Կոնգրեսի գրադարանին։ Նա ուներ Ամերիկայի հիսուն հազար լուսանկարներ, որոնց թվում են Սպիտակ Տունը, Հարավի տնկադաշտեր, Յելոուսթոունի Ազգային զբոսայգին եւ մայրաքաղաք Վաշինգտոնը։ Ես որոշեցի նույնն անել, իմ աշխատանքները նվիրաբերել Կոնգրեսի գրադարանին եւ նրա պես աշխատել խոշոր ֆորմատով՛՛։

Քյարըլն ասում է, թե Ամերիկան եւ իր ժողովրդին լուսանկարելու փափագն իր հոգում է։ Այն Քյարըլին ամեն օր հարկադրում է դուրս գալ ու փաստագրել իր սիրած հողը եւ գիտակցել, որ տարիներ անց ինչ որ մեկը կդիտի իր աշխատանքներն ու կգնահատի ամերիկյան կյանքն առնվազն ֆոտոժապավենի վրա պահպանած իր աշխատանքը։

XS
SM
MD
LG