Մատչելի հղումներ

Հոգեկան ճնշվածությունը - 2004-09-01


Ամերիկացի 14 տղամարդկանցից մեկը տառապում է հոգեկան ճնշվածությունից։ Սակայն քչերն են ճանաչում հիվանդության ախտանշանները կամ ջանում բուժվել։ Շատերը տառապում են լուռ ու մունջ, երկյուղելով որ կխայտառակվեն։ Ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղ Թերի Բրադշոն տարիներ շարունակ տառապել է մինչեւ ախտորոշվելը։

Թերի Բրադշո. ՛՛Կասկած լինել չի կարող, որ ավելի վաղ ախտորոշվելու դեպքում երբեք չէի կրի այդքան տառապանք։ Սակայն իմ կյանքում եկավ մի պահ, երբ պարզեցի որ այլեւս չեմ կարողանա ուշքի գալ ֆիզիկապես, հոգեպես, ինչպես երբ մարզիկը չի կարողանում խաղը շարունակել ֆիզիկական վնասվածքի հետեւանքով, այդ ժամանակ երկյուղեցի եւ դիմեցի բժշկի օգնության՛՛։

Բրեդշոուն այժմ ելույթ է ունենում երկրով մեկ այս խնդրում մարդկանց կրթելով, որը հովանավորում է Գլաքսո Սմիթ Քլայն դեղագործական ընկերությունը։

Բժիշկ Ռոբերթ Գոլդեն. ՛՛Հոգեկան ճնշվածությունից տառապող մարդկանց՝ իմ խորհուրդը հետեւյալն է. դուք միայնակ չեք։ Սա չափազանց սովորական հիվանդություն է։ Երկրորդ. ներկայումս առկա են արդյունավետ եւ ապահով բուժումներ։ Երրորդ. անհրաժեշտ է հասկանալ, որ չբուժվելու դեպքում ձեր ընտանիքը, ձեր հարազատներն իզուր տառապելու են տարածված, սակայն բուժելի հիվանդությունից՛՛։

Հաճախ տղամարդկանց շրջանում հոգեկան ճնշվածության ախտանշանները տարբեր կերպ են արտահայտվում, քան կանանց մոտ։ Տղամարդկանց շրջանում ի հայտ է գալիս գրգռվածություն, նրանք կորցնում են հետաքրքրությունը աշխատանքի, սիրած զբաղմունքի նկատմամբ, լավ չեն քնում, տխուր են, ունենում են անարժեքության եւ մեղքի զգացում։ Թերի Բրադշո-ն իր հոգեկան ճնշվածությունը վերահսկում է թերապիայի եւ դեղերի օգնությամբ։ Այժմ, տարիներից ի վեր առաջին անգամ նա կարող է կենտրոնանալ իր կյանքում կարեւորագույն բաների վրա։

Թերի Բրադշո. ՛՛Կարծում եմ տղամարդկանց համար ավելի դժվար է խոստովանելը, որ տառապում են հոգեկան ճնշվածությունից։ Նրանց համար դժվար է իրենց առաջին քայլը կատարելը օգնություն ստանալու համար։ Ես դա գիտեմ իմ փորձից։ Սակայն ընտրությունս կատարելուց եւ հոգեբույժի դիմելուց հետո, որն ինձ համար նշանակեց ՚՚Փաքսիլ-Սի Ար՚՚ դեղը, ես կարծես վերստին կյանքի կոչվեցի՛՛։

Այս մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ ինտերնետային այս հասցեով.

www.Terryinyourtown.com.

XS
SM
MD
LG