Մատչելի հղումներ

Նախագահական ընտրապայքար - 2004-08-24


Մասաչուսեթցի սենատոր Ջոն Քերին երկշաբաթյա ընտրարշավ սկսեց միջին-արեւմտյան նահանգներում, քվեատուներին խոստանալով երկիրը դարձնել ավելի ապահով։ Նախագահ Բուշը հղում է համանման ուղերձ, իր աջակիցներին տեղեկացնելով, որ բարելավել է տնտեսությունը եւ երկիրը դարձրել է ավելի ապահով։

Նախագհ Բուշն ասում է։

“Երբ խոսքը վերաբերում է տնտեսությունը բարելավելուն եւ աշխատատեղեր ստեղծելուն, ապա արդյունքն է կարեւորը, երբ խնդիրը վերաբերում է զորեղ գյուղատնտեսություն ստեղծելուն, ապա արդյունքն է կարեւորը, երբ խոսքը վերաբերում է մեր երկիրն ավելի լավ պաշտպանելուն, ապա արդյունքն է կարեւորը, ահաբեկչական ուժերի դեմ պայքարելուն եւ խաղաղության ծավալմանն ու նախագահի ընտրությանը, ապա արդյունքն է կարեւորը”։

Միջին-արեւելք կատարած շրջագայության ժամանակ Մասաչուսեթցի սենատորն ընտրարշավ մղեց Վաշինգտոնում, ուր նա ելույթ ունեցավ ազգային փոքրամասնությունների լրագրողների առաջ։ Պարոն Քերրին երկրի նախագահին քննադատեց Իրաքի պատերազմը վարելու կերպի համար, ասելով, որ պարոն Բուշը չկարողացավ դրա համար ձեռք բերել միջազգային ծավալուն աջակցություն։

Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Ջոն Քերրին ասում է։

“Նախագահն ասաց, թե կստեղծի միջազգային օրինական դաշնադրություն։ Եւ ահա անցել են տարիներ, մի կողմ է մնացել ՄԱԿ-ը, օտարվել են մեր դաշնակիցները ու մեր զինվորները ավելի մեծ վտանգի առաջ են կանգնած, քան անհրաժեշտ էր, եւ ամերիկյան ժողովրդին խնդրում է վճարել հարյուրավոր միլիոն դոլարներ, որովհետեւ մենք չունենք համբերություն” ։

Ելույթ ունենալով նույն խմբի առաջ պարոն Բուշն ասաց, թե ինքը ժամանակացույց չի հաստատի Իրաքից ամերիկացի զինվորների դուրսբերման համար։

Նախագհ Բուշն ասում է։

”Ազատ եւ ժողովրդավարական երկիր դառնալու նպատակով Իրաքի մեր համարձակ նախաձեռնության վերջնական հաջողությունը կախված կլինի նրանից, թե մենք որքան արագ կարող ենք օգնել Իրաքի ինքնապաշտպանության ստեղծմանը, կամքը նրանցն է եւ նրանք այժմ պետք է ունենան մարզվելու եւ հանդերձվելու հնարավորություն, որպեսզի կարողանան կատարել ազատ հասարակության մեջ իրենց պարտավորությունը”։

Նախագահ Բուշն ու սենատոր Քերրին երկուսն էլ գալիք ամիսներին առավել ժամանակ կհատկացնեն միջին-արեւմտյան այնպիսի նահանգներում քվեատուներ հավաքագրելուն, ինչպիսիք են՝ Օհայոն, Այովան եւ Միսուրին։ Սրանք այն նահանգներն են, ուր նախագահ Բուշը քիչ ձայների տարբերությամբ պարտություն կրեց 2000 թվականին եւ դրանք շարունակում են մնալ այն կարեւոր նահանգները, որոնց անկախամետ քվեատուները նոյեմբեր ամսին կորոշեն նախագահական ընտրության ելքը։

XS
SM
MD
LG