Մատչելի հղումներ

Օլիմպիական  խաղեր - 2004-08-13


Հունաստանի Օլիմպիական Կոմիտեի պաշտոնատարների կարծիքով Աթենքը լիովին պատրաստ է Օլիմպիական խաղերին։

Միջազգային համայնքը Հունաստանին քննադատել է, իսկ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն նախազգուշացրել է խաղերին այդ երկրի նախապատրաստվելու 7-ամյա ժամկետը գրեթե կիսով չափ ձգձգելու համար։ Հունաստանը միայն վերջերս ավարտեց խաղերի համար անհրաժեշտ որոշ ենթակառույցների կառուցումը։

Այժմ, երբ համայն աշխարհի ուշադրությունն Աթենքի վրա է, Կազմկոմիտեի նախագահ Գիանա Անջելոպուլոս-Դասկալակին ասում է թե քաղաքը լիովին պատրաստ է Օլիմպիադային։

Աթենքը պատրաստ է։ Քաղաքը գունավորված է Օլիմպիադայի գույներով։ Մեր մարզահրապարակները պատրաստ են, մարզիկները մարզվում են այնտեղ երթեւեկությունը խճողված չէ։ Ամեն օր մեկ միլիոն մարդ երթեւեկում է տրամվայով, երկաթուղով եւ մետրոյով։ Մենք կատարեցինք մեր խոստումը։

Նա նաեւ ասում է, որ խաղերի բացման արարողությունը, որը Հին Հունաստանի եւ Օլիմպիական խաղերի ծնունդի մասին է, շատ հետաքրքիր է։ Սակայն Խաղերի կազմակերպիչները հայտնել են, որ հինգ միլիոն երեք հարյուր հազար տոմսերից մինչեւ այժմ իրացրել են ընդամենը կեսը։ Նրանք ցանկանում են վաճառել առնվազն երեք միլիոն չորս հարյուր հազար տոմս։

Ամերիկայի Ձայն Հեռուստահանդես, Վաշինգտոնից։

XS
SM
MD
LG