Մատչելի հղումներ

Նենսի Ռեյգանը կարող է ներգործել վերականգնող բջիջներն ուսումնասիրելու բանավեճի վրա - 2004-06-23


Նենսի Ռեյգանն իր ամուսնու հիվանդության վերջին փուլում հորդորեց ավելի մեծ չափով օժանդակել վերականգնող բջիջների ուսումնասիրությանը։

Մարդու սաղմնային բջիջները կարող են ավելացնել մարդու վնասված տարբեր օրգանները վերանորոգելու հնարավորությունը։ Տիկին Ռեյգանը բազմաթիվ տարիներ իշխանություններին հորդորում էր ԱՄՆ-ում ավելացնել վերականգնող բջջիջների ուսումնասիրությունը։ Տիկին Ռեյգանը նամակ է ուղարկել նախագահ Բուշին, ուր խնդրում էր ավելացնել համերկրային աջակցությունը։ Սակայն պարոն Բուշը սահամնափակեց սաղմնային բջիջների ուսումնասիրման համերկրային հատկացումը։

Որոշ փորձագետներ ասում են, թե վերականգնող բջիջներն այնքան նվազ թիվ են կազմում, որ բազմաթիվ հիվանդությունների բուժման հնարավորությունը վտանգի մեջ է։ Տիկին Ռեյգանը, որ նվիրված հանրապետական է, ասում է թե նախագահն իրեն անձնապես դուր է գալիս, սակայն հիասթափված է, որ չի փոխում իր որոշումը։

Բազմաթիվ անձանց կարծիքով տիկին Ռեյգանը թերեւս կարող է ներգործել վերականգնող բջիջներն ուսումնասիրելու բանավեճի վրա։ Սա Ալզայմըրի Ընկերակցությունից Շելդոն Գոլդբերգն է։

Իսկ վերջերս նույնիսկ նոր ճնշում գործադրվեց նախագահի վրա. 58 սենատորներ նամակ հղեցին նախագահ Բուշին, ուր խնդրում են ավելացնել վերականգնող բջիջների ուսումնասիրությունը։ Նրանք գրել են, որ դա հնարավորություն կընձեռի բուժելու տարբեր հիվանդություններով տառապող մոտավորապես 100 միլիոն ամերիկացիների։

XS
SM
MD
LG