Մատչելի հղումներ

<B><I>ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ-27.03.2004</b></I> - 2004-03-27


ԻՐԱՆ - Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի միջուկային տեսուչներն այսօր կվերադառնան Թեհրան, այցելելու համար իրանյան միջուկային երկու հաստատություններ։

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔ - Նախագահ Բուշը գալիք մի քանի շաբաթների ընթացքում Իսրայելի, Եգիպտոսի եւ Հորդանանի ղեկավարների հետ հյուրընկալելու է Մերձավոր Արեւելքի բանակցությունների մի նոր փուլ։

ԻՐԱՔ - Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքում խռովարարների կողմից այսօր կատարված հրթիռային մի հարձակման հետեւանքով սպանվել է երկու մարդ, իսկ վիրավորվել են տասներեք ուրիշներ, այդ թվում՝ մեկ երեխա եւ երկու ոստիկան։

ՊԱԿԻՍՏԱՆ - Պակիստանյան բանակի պաշտոնատարներն ասում են, թե երեկ սպանված վիճակում հայտնաբերված ութ զինվորները գրոհայինների կողմից աֆղանական սահմանի մոտակայում երկուշաբթի օրը պատանդված եւ այնուհետեւ մահապատժված զինվորներն են։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԿՈՐԵԱ - Հյուսիսային Կորեան մերժել է իր միջուկային ծրագիրն ամբողջովին, անշրջելիորեն եւ տեսչական ստուգմամբ կազմաքանդելու վերաբերյալ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված պահանջները։

ԹԱՅՎԱՆ - Հարյուր հազարավոր բողոքարարներ զանգվածային ցույց են կատարում Թայպեյում, բողոքելով Թայվանի նախագահական ընտրության վիճահարույց արդյունքի դեմ։

XS
SM
MD
LG