Մատչելի հղումներ

<B><I>ՀԱՏՈՒԿ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ</b></I> - 2004-03-18


2004 թվականի մարտի քսանութից ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ ռադիոկայանի հայկական բաժինը դադարեցրել է իր ռադիոհաղորդումները, նպատակ ունենալով ամենօրյա հիմունքով հայերեն լեզվով տեսանյութեր պատկերասփռել համայն Հայաստանի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ու Եւրոպայի հայ հեռուստադիտողների համար։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ-ը իր նոր առաքելությունն իրագործելու նպատակով համագործակցում է Հայաստանի հանրապետության ԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսային ընկերության հետ, որն այդ տեսանյութերը պատկերասփռում է 10։30, 14։00, 16։00, 18։00 եւ 20։30 ժամերի լուրերի ծրագրով։ Միաժամանակ բոլոր կիրակի օրերին, երեկոյան ժամը 21։30-ին ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերությունը պատկերասփռում է կես ժամ տեւողությամբ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ հեռուստահանդեսը։ Արբանյակային հաղորդումների բաժանորդագրությամբ ԱՐՄԵՆԻԱ հեռուստատեսային ընկերության հաղորդումները մատչելի են նաեւ Մերձավոր Արեւելքի ու Եւրոպայի երկրներում։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ-ի տեսանյութերը լուսաբանում են քաղաքական, տարածաշրջանային, մշակութային, տնտեսական, գիտական, հասարակական, ինչպես նաեւ սփյուռքահայ իրադարձություններ։

Մեր անձնակազմի եւ հաղորդումները դիտելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք մեզ հետ կապվել էլեկտրոնային փոստով, կամ էլ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ-ի ինտերնետային կայք այցելելով՝ WWW.VOANews.com/Armenian

XS
SM
MD
LG