Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։
Ահաբեկիչները թիրախի տակ են վերցնում իրենց ծայրահեղական տեսակետներին ընդդիմացող ցանկացած անձի։ Նրանք թիրակի տակ են վերցրել Միացյալ Նահանգներին եւ նրա դաշնակիցներին՝ այդ թվում Իսպանիային։ Իսպանիայի պատմության մեջ ահաբեկչական վատթարագույն հարձակման հետեւանքով մարտի տասնմեկին զոհվեցին 200-ից ավելի անձինք եւ վիրավորվեցին 1500 ուրիշներ։ Լրատվական հաղորդումների համաձայն, ահաբեկիչները թերեւս կապեր ունեն ալ-Քաիդայի հետ։ Այդ առնչությամբ ձերբակալվածներից մեկը Ջամալ Զուգանն է, Մարոկկոյից։ Հետաքննիչները հայտնել են, թե նա թերեւս կապ ունի Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում 2003 թվականի մայիսին կատարված ահաբեկչական հարձակման հետ, որի հետեւանքով զոհվեցին քառասունից ավելի անձինք։
Մադրիդում կատարված ռմբահարումներից մի քանի օր անց իսպանացի բազմաթիվ քվեատուներ գնացին քվեատեղիներ ընդհանուր ընտրություններին մասնակցելու համար։ Խոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոյի կողմից ղեկավարվող Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունն անակնկալորեն պարտության մատնեց երկիրը կառավարող Ժողովրդական կուսակցությանը։ Այդ կուսակցության կառավարման տարիներին, Իսպանիան Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցներից էր ահաբեկչության դեմ պատերազմում։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության փոխ-խոսնակ Ադամ Էրելին հայտնել է, թե Իսպանիայում կայացած ընտրությունները ՚՚ ժողովրդավարության ու Սոցիալիստական կուսակցության հաղթանակն էին՚՚։ Այս մասին նա ասել է հետեւյալը.
՚՚Այն անձինք, ովքեր ենթադրում են, թե ընտրություններն ինչ-որ չափով ահաբեկչության կամ ալ-Քաիդայի հաղթանակն է, կարծում եմ պետք է դիտեն ռմբահարումներից հետո Մադրիդում եւ Իսպանիայի ամբողջ տարածքում տեղի ունեցած ցույցերի նկարներն ու հեռուստատեսային հաղորդումները, նայեն ի նշան միմյանց հետ համերաշխության եւ ահաբեկչության դեմ պայքարելու վճռակամության, իսպանացիների վերեւ բարձրացրած միլիոնավոր բռունցքներին։ Դաժան, անմարդկային արարքը մերժող ավելի պերճախոս արտահայտություն չէր կարող լինել, քան կորովի, համոզվածության եւ արիության խաղաղ եւ զգացմունքային արտահայտությունը, որ ցուցադրեց Իսպանիայի ժողովուրդը՚՚,-ասել է պարոն Էրելին։
Պարոն Զապատերոն հայտնել է, թե որպես Իսպանիայի նոր վարչապետ իր առաջնահերթությունը լինելու է ահաբեկչության դեպ պայքարը շարունակելը։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության փոխ-խոսնակ պարոն Էրելին հայտնել է, թե աշխարհը 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից ըմբռնեց, որ բոլոր երկրները ահաբեկչության հավանական թիրախներ են եւ պետք է հանձնառու լինեն ՚՚միասին աշխատելու, որպեսզի այդ մարդասպաններին կանխեն իրագործելու իրենց արյունալի ծրագրերը՚՚։
Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածն արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։