Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ  Օ2.26.2ՕՕ6 - 2004-02-26


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Հորդանանի Արդարադատության նախարար Սալահ Բաշիրն ասել է. ՝՝21րդ դարի ամենամեծ մրցահրավերն է ապահովել կանանց ո՛չ միայն խորհրդանշական, այլ նաեւ գործնական մասնակցությունը՝ օրենդրության մշակման եւ կիրառման աշխատանքներին։ Նա այս մասին հայտարարել է վերջերս, Հորդանանի Աման քաղաքում կայացած ՝՝Կանայք եւ օրենքը՝՝ նշանաբանով խորհրդաժողովում, որը մաս է կազմում Մերձավոր Արեւելքում ժողովրդավարական բարեփոխությունների խթանման նպատակով Միացյալ Նահանգների կողմից ծրագրված ՝՝Մերձավոր Արեւելքի համագործակցություն՝՝ կոչվող նախաձեռնության։

Ֆերն Սմիթը Միացյալ Նահանգների դատավոր է Կալիֆորնիայի նահանգից, որը Մերձավոր Արեւելքում է աշխատել օրենքի իշխանությունը ընդարձակելու բնագավառում։ Նա ասել է, թե մինչ յուրաքանչյուր հասարակություն տարբեր է, հիմնական մարդու իրավունքները պետք է լինեն մեկից մյուսին փոխանցելի։ Օրենքի ներքո հավասար վերաբերմունք, կրոնի ազատություն, խոսքի եւ մամուլի ազատություն, եւ քվեարկելու իրավունք՝ թե՛ արանց եւ թե՛ կանանց համար։ Այս բոլոր իրավունքները խիստ կարեւոր են։

Այս հիմնական իրավունքները կարող են ժամանակ առ ժամանակ հակասել Իսլամական օրենքի որոշ մեկնաբանությունների կամ Շարիա կոչվող օրենքին։ Սակայն արաբական որոշ երկրներ, ինչպիսին Մարոկկոն է, որդեգրում են կրոնական օրենքների այնպիսի մեկնաբանություններ, որոնք ընդարձակում են կանանց իրավունքները։ Արդյունքում, 2ՕՕ3 թվականին Մարոկկոյի կանանց տրվեց ամուսնալուծության դիմում կատարելու եւ ժառանգությունից հավասար բաժին ստանալու իրավունքներ։ Դեռ ավելին, աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը 15ից բարձրացվեց 18ի։

Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի կինը, Շերի Բութ Բլերը խորհրդաժողովի մասնակիցներին Ամանում ասել է, թե Արաբ կանանց իրաքունքների համար տարվող պայքարը համայն Մերձավոր Արեւելքում մարդու իրավունքների համար տարվող ավելի լայն պայքարի մաս է կազմում։ Նա ասել է, թե կնոջ համար կենսականորեն կարեւոր են՝ ազատ մտածելու եւ գործելու կարողության ձեռք բերումը, ընտրության իրավունքը, եւ իրենց կարողությունների լիարժեք կիրառությունը, որպես հասարակության լիիրավ անդամներ։

Մարոկկոցի կին հասարակական գործիչ Ամինա Լեմրինին այդ առթիվ ասել է. ՝՝Մերձավոր Արեւելքում, ինչպես այլուր, ժողովրդավարության հաստատման, օրենքի կիրառության եւ արդիական հասարակության ստեղծման բնագավառներում կատարված առաջադիմությունը կարելի է գնահատել, ի նպաստ կանանց տարված նշանակալից աշխատանքների արդյունավետությունը վերանայելով։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածը արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG