Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 16.02.04 - 2004-02-16


ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐ

Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է նախագահի օրը։ Սա մի օր է, երբ հարգանքի տուրք է մատուցվում Ամերիկայի բոլոր նախագահներին, սկսած երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնից։ Մեկ այլ խոշոր նախագահից՝ Աբրահամ Լինկոլնից բացի փետրվար ամսին ծնվել է նաեւ Վաշինգտոնը։

Բրիտանիայից անկախություն ձեռք բերելու համար մղված երկարատեւ պայքարում ամերիկացիներին գլխավորելով Ջորջ Վաշինգտոնն արժանացավ տեւական փառքի։ Վաշինգտոնը վճռական դեր խաղաց Միացյալ Նահանգների սահմանադրության կերտման եւ ամերիկյան պետականության հիմնադրման գործում։ Եւ որպես երկրի առաջին նախագահ, նա ծառայեց անշահախնդրության եւ իշխանության զուսպ օգտագործման օրինակ, որով արժանացավ աշխարհի հիացմունքին։

Խաղաղության եւ պատերազմի ժամանակաշրջանում Վաշինգտոնի ղեկավարումը նշանավորվեց իր հիմնավոր կրոնական դավանանքով եւ ուրիշ դավանանքների նկատմամբ իր հանդուրժողականությամբ։ Լինելով նվիրյալ քրիստոնյա, Վաշինգտոնն այն համոզման էր, թե Աստված է այն աղբյուրը, որտեղից օրինական կառավարությունն ստանում է իր իշխանությունը եւ դրան հետեւած մարդու իրավունքները։ Սրանցից ամենակարեւորներից մեկը դավանանքի ազատությունն էր։

Վիրջինիայի նահանգի մկրտչականներին հղած իր նամակում, քրիստոնեական մի հարանվանություն, որը գաղութատիրական իշխանությունների կողմից ժամանակին ենթարկվել է հալածանքների, Վաշինգտոնը գրել է. ՚Ոչ ոք չի կարող ավելի ծարավի լինել կրոնական բոլոր տեսակի հալածանքների դեմ խոչընդոտներ հարուցելուն, քան ինքս՚։ Դավանանքով բողոքական Վաշինգտոնը Հռովմեադավան կաթոլիկներին նշանակեց կարեւոր պաշտոնների եւ բարձրաձայն արտահայտվեց հակակաթոլիկյան զառանցանքների դեմ։

Ռոդ Այլընդում գտնվող հրեական կրոնական միաբանությանն ուղղված մի նամակում նա գրել է, որ Միացյալ Նահանգները դավանանքներին չի տալիս ՚մոլեռանդության եւ հալածանքների որեւէ արտոնություն՚։ Ամերիկացի քուեյքըրներին ուղղված նամակում նա գրում է. ՚Ամենազոր Աստծուն դավանելու այս նահանգներում ապրողների ազատությունը, որ համահունչ է նրանց խղճի հետ, ոչ միայն նրանց տրված երանական պարգեւն է, այլ նաեւ նրանց իրավունքը՚։

Ըստ Վաշինգտոնի, հանդուրժողականությունը չի հակասում դավանանքին։ Իրական դավանանքը, նրա տեսակետով, պահանջում է հարգանք ուրիշների հիմնական իրավունքների նկատմամբ։ Իր հրաժեշտի ուղերձում նա ամերիկացիներին հորդորել է մշտապես գործել իրենց կրոնական դավանանքների համաձայն։ ՚Հետեւեք ձեր դավանանքին եւ հարգեք բոլոր ազգերի իրավուքնները։ Կրոնն ու բարոյականությունն այդպես են պահանջում՚,-ասել է Ջորջ Վաշինգտոնը։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG