Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 04.02.2004 - 2004-02-04


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

ԱՄՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆ. Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հարցը վերջերս Ռուսաստանի ղեկավարների եւ Միացալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելի միջեւ բանակցությունների գլխավոր նյութն էր։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ռիչըրդ Բաուչըրը հայտնել է, թե քննարկումներն անկեղծ էին եւ ընդգրկում էին բազմաթիվ հարցեր։ ՚՚Պարոն Փաուելը հստակացրել է, որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական համագործակցություն ունենք մի շարք բնագավառներում, եւ որ ժողովրդավարությունը Ռուսաստանում ամրապնդելու առաջընթացը մեզ համար նույնպես ռազմավարական հարց է՚՚,- ասել է պարոն Բաուչե

Պարոն Փաուելը հայտնել է, թե ռուսներն ու ամերիկացիները ժողովրդավարության արմատական սկզբունքներն ու մարդու իրավունքները հարգելու ընդհանրություններ ունեն։ ՚՚Դա է պատճառը, ասել է նա, որ Միացյալ Նահանգները մտահոգ է Ռուսաստանի քաղաքականության որոշակի զարգացմուներից եւ արտաքին քաղաքականությունից՚՚։ Ռուսաստանում քաղաքական իշխանության իրագործումը լիովին չի կառավարվում Օրենքի իշխանությամբ։ Ռուսաստանի լրագրողները ճնշման են ենթարկվում կառավարության պաշտոնատարների կողմից։ Ռուսաստանի եւ մոսկվայամետ չեչենական անվտանգության ուժերը շարունակում են մադու իրավունքների լուրջ ոտնահարումներ կատարել Չեչնիայում, եւ նույն կերպ վարվում են նաեւ չեչեն խռովարարները։ Արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելը հայտնել է, որ թե Ռուսաստանը, եւ թե՛ Միացյալ Նահանգներն ունեն սերտորեն համագործակցելու նույն շահագրգռվածությունը եւ դիմակայում են բազմաթիվ նույնանման սպառնալիքներ։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները դաշնակիցներ են միջազգային ահաբեկչութան դեմ պայքարում եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու խնդրում, շրջակա միջավայրը պահպանելու ու տիեզերքը հետազոտելու բնագավառներում։ ՚՚Դեպի Ժողովրդավարական ապագա տանող ուղին հարթ կամ դյուրին չէ՚՚, ասել է պարոն Փաուելը, ՚՚սակայն Ռուսաստանը մեծ առաջընթաց է կատարել՚՚։

՚՚Երբ վերհիշում եմ երեսուն տարի առաջ Ռուսաստան էի գալիս. այդ ժամանակի համեմատությամբ անցած տասնհինգ տարում ականատես ենք, որ նշանակալից վերափոխություն է կատարվել դեպի կառավարման ժողովրդավարական համակարգ, ուր մարդիկ ի վիճակի են քվեարկելու եւ եւ դա իրագործում են ազատորեն։ Այդ իսկ պատճառով ես այնքան մտահոգ չեմ, թե Ռուսաստանը կարող է վերադառնալ Խորհրդային Միության հին օրերին, որը չափազանց հեռու է դրանից՚՚։ ՚՚Ամերիկայի բարեկամությունը Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ չի նվազի՚՚ , -ասել է պարոն Փաուելը։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածը արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG