Մասաչուսեթսի նահանգի սենատոր Ջան Քերին գլխավոր հաղթողը դարձավ 2ՕՕ4 թվականի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուների Այովայի ընտրապայքարում։ Սենատոր Քերին ձեռք է բերել է քվեների 28 տոկոսը, որից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է Սենատոր Ջան Էդվարդզը՝ Հյուսիսային Կարոլինա նահանգից։
Այովայի նահանգում, երեկ երեկոյան Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրապայքարներից մեկում Սենատոր Ջան Քերին գրավեց առաջին տեղը։
Հանրային կարծիքի հաշվառումները ցույց են տվել, որ քվեարկուները Այովայի նահանգի ընտրապայքարային վերջին օրերի ընթացքում իրենց միտքը փոխելով որոշել են իրենց ձայները տալ Սենատոր Քերիի օգտին, որի արդյունքում նա կարողացավ անակնկալ հաղթանակ ապահովել իր մրցակիցների նկատմամբ։ Այովայում հավաքված իր աջակիցներին ուղղված ելույթում Սենատոր Քերին ասել է .
՝՝Եթե Ջորջ Բուշը ցանկանում է ազգային անվտանգությունը դարձնել իր ընտրապայքարի գլխավոր թեման, ապա ես երեք բառ ունեմ նրան ասելիք։ Ձեր պայքարը ներկայացրե՛ք՝՝։
Այովայի նահանգի ընտրապայքարի մյուս հաղթողներից էր Հյուսիսային Կարոլինայի Սենատոր Ջան Էդվարդզը։ Նրա հաղթանակը նույնպես անակնկալ էր, մի բան, որից նա հուսով է որ կօգտվի հետագա նախնական ընտրություններում։ Նա ասել է.
՝՝Մարդիկ Այովայի նահանգում այսօր հաստատեցին, որ հավատում են Ամերիկան փոխակերպելու դրական, հուսադրիչ տեսլականին՝՝։
Վերմոնտի նահանգապետ Հովըրդ Դինը Այովայի նախնական ընտրություններից հետո հայտնվեց երրորդ տեղում։ Դա նշանակալից նահանջ էր մի թեկնածուի համար, որը վերջին ամիսներին նկատվում էր առաջիններից մեկը՝ նախագահական պաշտոնին ձգտող դեմոկրատ թեկնածուների շարքում։ Նա ասել է.
՝՝Մենք Հարավային Կարոլինայում տեղի չենք տա։ Մենք տեղի չենք տա նաեւ Արիզոնայի , կամ Նյու Մեքսիկոյի, կամ Օկլահոմայի, Հյուսիսային Դակոտայի, Դելավերի, Փենսիլվանիայի, Օհայոյի եւ Միչիգանի նահանգներում։ Մենք ձեզ չե՛նք լքի, ոչ հիմա, եւ ո՛չ էլ երբեւէ։ Մենք ցանկանում ենք վերատիրանալ մեր երկրին, հանուն շարքային ամերիկացիների։՝՝
Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական պաշտոնին ձգտող թեկնածուների առաջադրման գործընթացն այժմ շարժվելու է դեպի Նյու Համփշիրի նահանգը, որը Հունվարի 27ին հյուրընկալելու է Միացյալ նահանգների առաջին նախնական նախագահական ընտրությունները։
Նահանգապետ Հովարդ Դինը, ամիսներ շարունակ ուժեղ թեկնածու է նկատվել Նյու Համշիր նահանգում։ Իսկ հանգստյան կոչված զորավար Ուեսլի Քլարքը, որը վերջին պահին որոշել էր չմասնակցել Այովայի նահանգում կայացած քվեարկությանը, աշխույժ ընտրապայքարի է նախապատրաստվում Նյու Համփշիրի նահանգում։ Նույն է պատրաստվում անել նաեւ Քոնեքտիքուտի նահանգի սենատոր Ջոզեֆ Լիբերմանը։