Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2004-01-11


ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ

Իրաքում դաշնադրային ժամանակավոր իշխանությունն ու Իրաքի մարդու իրավունքների հարցերով ժամանակավոր նախարարությունն այժմ զբաղված են Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից սպանված անձանց աճյունների միջոցով նրանց ինքնությունը պարզելով։ Դատական հետագա գործընթացի նպատակով ներկայումս հավաքվում են գործված դաժանությունների մասին ապացույցներ։ Տիրում է այն կարծիքը, որ Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից սպանվել են մեկ միլիոնից ավելի իրաքցիներ։ Իրաքում հայտնաբերվել են երկու հարյուր հիսուն զանգվածային գերեզմաններ։ Դրանց թվում են Անֆալի արշավի ընթացքում վարչակարգի կողմից սպանված մոտավորապես 180 հազար անձանց գերեզմաններ, որի ժամանակ թիրախի տակ են վերցվել Իրաքի քուրդ բնակիչներ։ Վարչակարգի դեմ ապստամբության մեջ ներգրավված հազարավոր այլ իրաքցիների, այդ թվում արաբների, շիա մահմեդականների, ուսանողների աճյուններ թերեւս նույնպես գտնվում են այդ գերեզմաններում։

Սակայն Սադամի ձերբակալությունն Իրաքի ժողովրդին ընձեռել է ավելի պայծառ ապագայի հույս եւ նրանք իրենց ուրախությունն են արտահայտում։ Շաիմա Քասիմը թղթակիցներին ասել է հետեւյալը. ՚՚Ես կրում էի միայն սեւ զգեստներ։ Այժմ ցանկանում եմ կրել տարբեր գույնի զգեստներ՚՚։ Բաղդադի ռեստորանատերերից մեկը, Իսան Ֆադիլն ասել է հետեւյալը. ՚՚ Մենք երջանիկ ենք, որ բռնակալն այլեւս ազատության մեջ չէ՚՚։ Իսկ Կիրկուկի բնակիչ Ալի Մոհամեդն ասել է հետեւյալը. ՚՚Կատարվեց Աստծո արդարադատությունը՚՚։

Ինչպես ասել է նախագահ Ջորջ Բուշը, բանտում Սադամ Հուսեյնի հայտնվելը ՚՚Նշանավորում է նրա անունից սպանող եւ ահաբեկող անձանց վերջը։ Իրաքի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար, ովքեր ցանկանում են ազատ ապրել, այս իրողությունը եւս մեկ անգամ երաշխավորում է, որ կտտանքների խցերն ու գաղտնի ոստիկանությունը մեկընդմիշտ վերացել են՚՚։

Իրաքցիներն աշխատում են կենտրոնացնել անհետ կորած անձանց մասին տեղեկությունները եւ ծրագրել մարդկության դեմ ոճրագործություններ գործած անձանց դեմ դատավարություն։

XS
SM
MD
LG