Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-29


ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ ՑԱՆՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու սինագոգների, Բրիտանիայի հյուպատոսարանի ու Ստամբուլում գտնվող բրիտանական բանկերից մեկի ռմբահարման մեջ պատասխանտու ահաբեկչական բջջի մի ղեկավարի։ Տեղեկագրությունների համաձայն, Ադնան Էրսոզն ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության կողմից 1997 թվականին մարզվել է Աֆղանստանում եւ 2001 թվականին հանդիպել է Օսամա բին Լադենի հետ։ Նա որպես կապ է ծառայել ալ-Քաիդայի ղեկավարների եւ Թուրքիայում ահաբեկչական բջջի միջեւ։ Նա մոտավորապես երեսուն կասկածյալներից մեկն է ովքեր Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվել են անցյալ նոյեմբերին կատարված ռմբահարումների համար։ Սիրիայի իշխանությունները ձերբակալել են ալ-Քաիդայի առնվազն վեց գործակալների, ովքեր փոխադրում էին ավելի քան քսաներեք միլիոն դոլարի գումար։ Ավելի վաղ, Սիրիան Թուրքիայի իշխանություններին է հանձնել անցյալ նոյեմբերին Ստամբուլում կատարված ռմբահարումների մեջ կասկածվող քսաներկու անձանց։ Սինգապուրի իշխանությունները հայտարարել են նույնպես ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ալ Ղուրաբա կազմակերպության երկու անդամների ձերբակալելու մասին, որը Ջամաահ Իսլամիյա ահաբեկչական խմբի պակիստանյան մասնաճյուղն է։ Կասկածյալները, Մուհամադ Արիֆ բին Նահարուդինն ու Մուհամադ Ամին Բին Մոհամեդը մարզվել են զենքեր եւ պայթուցիկներ գործածելու մեջ։ Սինգապուրի կառավարությունը, հայտնել է, թե Արիֆը մեկնել է Քաշմիրի ճամբարներից մեկը, որը կառավարվում է Լաշկար է-Թայյիբա ահաբեկչական խմբի կողմից, իսկ Ամինը գնացել է ալ-Քաիդայի ճամբարներից մեկը։ Մալայզիայի իշխանությունները կալանքի մեջ են պահում ալ-Ղուրաբայի խմբի՝ ահաբեկչության մեջ կասկածվող երկու անդամների, ովքեր վտարվել են Պակիստանի կողմից։ Նրանք նույնպես մարզվել են ալ-Քաիդայի կողմից եւ տեղեկագրությունների համաձայն, բին Լադենի հետ հանդիպել են 2001 թվականի վերջերին։ Նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, թե Թուրքիայում, Ինդոնեզիայում, Իրաքում, Սաուդիան Արաբիայում, Իսրայելում, Հնդկաստանում եւ աշխարհի այլ երկրներում կատարված ռմբահարումների մեջ պատասխանատու ահաբեկիչներն իրենցից սպառնալիք են ներկայացնում բոլորի համար։ Այս մասին պարոն Բուշն ասել է հետեւյալը. ՚՚Նրանք իրենց ընդդիմացող բոլոր անձանց ահաբեկելու եւ բարոյալքելու, ահաբեկչական ցանցերի կողմից ղեկավարվող համաշխարհային արշավի մաս են կազմում։ Այս ահաբեկիչները թիրախի տակ են վերցնում անմեղ անձանց եւ սպանում են հազարավոր մարդկանց։ Իսկ իրենց որոնած զենքերը ձեռք բերելու դեպքում նրանք կսպանեն միլիոնավոր մարդկանց եւ դրանով չեն սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք դիմակայելու այս սպառնալիքները՚՚,- ասել է պարոն Բուշը,-՚եւ կհաղթենք նրանց՚՚։

XS
SM
MD
LG