Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-11


՝՝Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝՝ եւ ՝՝ Մահ բռնատիրությանը՝՝, ընդամենը մի քանիսն էին այն բացականչություններից, որոնք հնչեցին Դեկտեմբերի 7ին, Թեհրանում կազմակերպված ամենամյա ուսանողական ցույցի ժամանակ։ Այդ կարգախոսները ուղղված էին Իրանի կղերական վարչակարգին, շեշտելով, որ արմատական իսլամական ծրագիրը ձախողել է ավելի լավ հասարակություն ստեղծելու ջանքերում եւ շարունակում է վատթարացնել բազմաթիվ իրանցիների կյանքի պայմանները։

Լրատվական որոշ հաղորդագրությունների համաձայն, մոտ 15ՕՕ Իրանցի ուսանողներ են մասնակցել այն ցույցերին, որոնք նշել են 1953 թվականի ուսանողական ցույցերում սպանվածների տարելիցը։

Ցուցարարներից ոմանք իրենց զայրույթն ուղղել են նախագահ Մոհամեդ Խաթամիի դեմ։ Ղեկավար ուսանողուհի Լեյլա Զանջարի Զանջանին Ասոշիեյթեդ Փրես լրատվական գործակալությանը հայտնել է, թե խոստացված ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում վեց տարի շարունակ թերանալուց հետո, Խաթամին արիությունը չունի իր խոստումը կատարելու։ Խաթամին, ասել է նա, կորցրել է երիտասարդ սերնդի վստահությունը։

Օրիորդ Զանջանին խոսում է բազմաթիվ իրանցիների անունից, ովքեր ցանկանում են ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալ եւ ովքեր ցանկանում են հրաժարվել բռնատիրական վարչակարգից։

Միացյալ Նահանգները նեցուկ է կանգնում ժողովրդավարության Իրանի ձգտումներին։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարի օգնական Ռիչարդ Արմիտաջը վերջերս Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտնել է. ՝՝Կասկած չկա, որ Իրանի վարչակարգը ներգրավված է կործանարար քաղաքականության եւ գործողությունների մեջ։

Իրանի մարդու իրավունքների պաշտպանության վարքագիծը ցավալի է։ Զանգվածային ոչնչացման զենքեր հետապնդելու գործելակերպը սպառնում է այդ տարածաշրջանի կայունությանը։ Իրանը շարունակում է նեցուկ կանգնել ահաբեկչական խմբերին, ներառյալ Հեզբոլլահ , Համաս, եւ Պաղեստինյան Իսլամական Ջիհադ խմբին։ Եւ ինչպես Սպիտակ Տան պաշտոնատար Սքաթ Մքքելանն է ասել, Իրանը դեռեւս ապաստան է տալիս ալ Քաիդայի ահաբեկիչներին։ Նա ասել է.

՝՝Իրանը պետք է փոխի իր ընթացքը, փոխի իր վարքագիծը, մանավանդ ալ Քաիդայի եւ Անսար ալ Իսլամ կոչվող ահաբեկչական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների հարցում ։ Եւ դա կարեւոր մի քայլ կլինի՝՝,- ասել է պրն. Մքելանը։

Իրանի ժողովուրդը հստակեցրել է, որ դեմ է այն գնին, որ ահաբեկչությանը աջակցելով Իրանի կառավարությունը իր ժողովրդին հարկադրում է վճարել ։ Փոխարենը նրանք ցանկանում են, որ իրենց կառավարությունը նվիրվի առավել ստեղծարար նպատակների, ինչպիսին է Իրանի վերամիացումը համաշխարհային համայնքին, իրանյան տնտեսության վերաշխուժացումն ու ներգրավումը՝ իրական ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում։

XS
SM
MD
LG