Մատչելի հղումներ

ԲՈՒՇ-ԱՆՏԱՌՆԵՐ - 2003-12-05


Նախագահ Բուշը փոխում է անտառների հետ վարվելու ամերիկյան գործելակերպը։ Մեր թղթակից Սքոթ Սթըրնզը տեղեկացնում է, որ դա այս երկրի ավելի քան քսանհինգ տարվա պատմության մեջ անտառներին վերաբերող խոշորագույն բարեփոխությունն է։ Նա ասաց. ՚Չափից ավելի չորացած թփերն ու ծառերը կարող են բռնկման աղբյուր դառնալ եւ հրդեհել մեծ ծառերի, որի արդյունքում այնպիսի բուռն հրդեհ կծագի, որ ծառերը բառացիորեն կմոխրանան՚։

Երկրի արեւմտյան նահանգներում երկու տարի տեւած աղետալի հրդեհներից եւ ավելի քան չորս միլիոն հեկտար հողատարածքներ հրդեհվելուց հետո Կոնգրեսը վավերացրեց նախագահի ծրագիրը։ Այս տարի միայն Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրդեհները երկու հարյուր հիսուն միլիոն դոլարի վնաս պատճառեցին եւ խլեցին քսաներկու մարդու կյանք։

Նախագահի սույն ծրագիրը նպատակ ունի նվազեցնելու համաճարակների եւ միջատների վարակմանն արձագանքելու ժամանակաշրջանը, ինչպես նաեւ վերականգնելու մասնավոր հողատարածքների վրա եղած ավերված անտառները եւ վերականգնել վտանգված բուսատեսակները։

Չորեքշաբթի օրը օրինագիծն ստորագրելով եւ օրենքի ուժով օժտելով, նախագահ Բուշն ասաց, թե սույն միջոցառումը կարճացնում է որոշմանը չենթարկվելու պարագային հեռագնա առումով շրջակա միջավայրի ներգործության վերաբերյալ շարքային դատարանների կողմից անտառարդյունաբերության կայացրած որոշումների դեմ բողոքարկման իրավական գործընթացը։ Նա ասաց. ՚Այն ժամանակային սահմանափակումներ է հաստատում դատական գործընթացի վրա, այն իրողությունից հետո, երբ հասարակությունը պատեհություն ունի մեկնաբանելու եւ որոշում կայացնելու։ Անտառների կացության վերաբերյալ կենսական անհրաժեշտության նախագծերն այլեւս դատական վարույթներով չեն ձգձգվի եւ տարիներ չեն տեւի՚։

Ծրագրի քննադատներն ասում են թե վերանայման գործընթացի տեւողության նվազեցումը տկարացնում է դաշնային անտառարդյունաբերության քաղաքականությանը մարտահրավեր նետելու համար դատարաններն օգտագործելու իրենց կարողությունը։

Սույն ծրագիրը մասնավոր անտառահատների համար ճանապարհ է հարթում հանրային հողատարածքներում տների եւ ջրամատակարարման համակարգերի մոտակայքում գտնվող ցաքուտներն ու մանրածառուտները մաքրել, կանխելու համար աղետալի հրդեհների տարածումը։ Շրջակա միջավայրի պաշտպանները մտավախություն ունեն, որ անտառարդյունաբերությունն այդ հնարավորությունը կօգտագործի կտրելու համար նաեւ ավելի մեծ ծառերը։

XS
SM
MD
LG