Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-03


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

ՁԻԱՀ-ի համաշխարհային համաճարակի վերացման որեւէ նշան գոյություն չունի։ Նոյեմբերի 25ին Միավորված ազգերի կազմակերպության մի զեկույցի համաձայն 2ՕՕ3 թվականին եւս հինգ միլիոն մարդիկ են վարակվել ՁԻԱՀ-ի վիրուսով։ Երեք միլիոն ուրիշներ էլ այդ հիվանդությունից մահացել են այս տարի։ Զեկույցի համաձայն աշխարհում ՁԻԱՀ-ի վիրուսով են վարակված մոտավորապես 4Օ միլիոն մարդիկ։

198Օական թվականներին ՁԻԱՀ-ի համաճարակի առաջացումից ի վեր ամբողջ աշխարհում մահացել են ավելի քան 2Օ միլիոն մարդիկ։ Համաճարակը շատ ավելի լուրջ է Աֆրիկայի հարավային շրջանում, ուր յուրաքանչյուր հինգ չափահասից մեկը վարակված է ՁԻԱՀ-ի վիրուսով։ ՁԻԱՀ-ի վիրուսը գլխավորաբար փոխանցվում է սեռական հարաբերության միջոցով։ Սակայն այն տարածվում է նաեւ՝ մորից անցնելով երեխային, ինչպես նաեւ բժշկական որոշ գործընթացների հետեւանքով։ Բացի դրանից, թմրադեղեր գործածողները այն փոխանցում են վարակված սրսկիչ ասեղների կիրառությամբ։

Միացյալ Նահանգները կյանքեր փրկելու համար պարտավորվել է համագործակցել աշխարհի կառավարությունների, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային մարմինների, եւ ոչ կառավարական հաստատությունների հետ՝ նոր վարակները կանխելու, ՁԻԱՀ-ՄԻԱՀ-ով հիվանդներին բուժելու, եւ այդ հիվանդությունից տուժածներին, ներառյալ որբերին խնամելու գործում։ ՄԱԿ-ի աշխատակից բժիշկ Փիթըր Փիոթն ասել է, որ աշխարհն այժմ ավելի մեծ ուշադրություն է հատկացնում ՁԻԱՀ-ի համաճարակին, անհատական այնպիսի նախաձեռնությունների միջոցով ինչպիսին, ՁԻԱՀ-ի խնդրով Միացյալ Նահանգների կառավարության ՛՛Արտակարգ օգնության՝՝ ծրագիրն է։

Նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների Կոնգրեսին է դիմել առաջիկա հինգ տարիներին ՁԻԱՀ-ի համաճարակի կանխման ՝՝Արտակարգ օգնության՝՝ ծրագրին 15 միլիարդ դոլար հատկացնելու առաջարկով։ Պրն. Բուշն ասել է, թէ Միացյալ նահանգների պարտականությո՛ւնն է դիմագրավել հանրային առողջապահության բնագավառում առաջացած այս լուրջ խնդիրը։

՝՝2ՕՕ1 թվականի հունվարից ի վեր Ամերիկան ՁԻԱՀ-ի դեմ պայքարին հատկացվող գումարները ընդլայնել է մոտ 1ՕՕ տոկոսով։ Մենք արդեն իսկ խոստացել ենք ավելի քան մեկ միլիառդ 6ՕՕ միլիոն դոլար տրամադրել ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային ֆոնդին։ Դա աշխարհում այսօր որեւէ երկրի կատարած հատկացումից շատ ավելի բարձր գումար է՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Երբ մենք նմանօրինակ կանխելի տառապանքի առջեւ ենք կանգնում, ասել է նախագահ Բուշը, երբ մենք տեսնում են մի համաճարակ, որն իր հետեւից թողնում է որբեր եւ գերեզմաններ, ապա մենք պարտավոր են որոշակի քայլերի դիմելու։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածն արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG