Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-11-20


Ստամբուլի երկու Սինագոգների Նոյեմբերի 15ին կատարված անձնասպան ռմբահարումներից հետո Թուրքիան միացել է Միացյալ Նահանգներին, Ինդոնեզիային եւ այլ երկրների, ահաբեկչությունների թիրախ երկրների ցուցակում։ Երկրներ, որոնք տարբեր կրոնների պատկանող մարդկանց թույլ են տալիս ապրելու միասնաբար եւ խաղաղորեն։ Ռմբահարումների հետեւանքով սպանվեցին վեց հրեա հավատացյալներ եւ դրա եռապատիկ թվով մահմեդականներ, ներառյալ, մի պահակ, խանութպաններ ու անցորդներ։ Ավելի քան 3ՕՕ ուրիշներ, հիմնականում մահմեդականներ, վիրավորվել են։

Թուրքիայում ապրում են ավելի քան 2Օ.ՕՕՕ հրեաներ։ Թուրքիան ջերմ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Ստամբուլի այն թաղերը, ուր տեղի ունեցան այդ ռմբահարումները, հայտնի են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների բազմազանությամբ։ Հարձակումները դատապարտող հայտարարության մեջ Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշն ասել է, թե Ստամբուլը մի վայր է, ուր Թուրքիայի բազմատարր կրոնական համայնքները, կազմված՝ մահմեդական, հրեա եւ քրիստոնյա հավատացյալներից, միասին ապրել են դարերով։

Բայրամ Սեզջինը քուրդ է Թուրքիայի հարավ- արեւելյան շրջանից, որը 25 տարի է ինչ նպարեղենի խանութ ունի Ստամբուլի սինագոգներից մեկի մերձակայքում։ Իր շրջանի մասին խոսելով նա Լիբանանյան ՝՝Դէյլի Ստար՝՝ թերթի թղթակցին հետեւյալն է ասել. ՝՝Սա շատ յուրահատուկ շրջան է։ Այստեղ ապրում են տարբեր համայնքների պատկանող մարդիկ, եւ մենք բոլորս բարեկամներ ենք՝՝։ Մեհմետ Շենը, մահմեդական է, որի խանութի պատուհանները ջարդուփշուր էին եղել ռմբահարումներից մեկի հետեւանքով։ Նա ասել է. ՝՝Այս ռմբահարումը իսկական մահմեդականի գործ չէ։ Սա իսլամ չէ՝՝։

Միացյալ Նահանգների պաշտպանության փոխ-նախարար Փոլ Վոլֆովիցն ասել է, թե այն մարդասպանները, ովքեր ձեւանում են թե լավ մահմեդական են, դավաճանում են իրենց կրոնին, իշխանության հասնելու ձգտումներով։

՝՝Մենք գործ ունենք մահմեդական աշխարհի մի աննշան փոքրամասնության հետ, որը ցանկանում է իր կրոնի ֆաշիստական տարբերակը պարտադրել միլիոնավոր հավատացյալների, ովքեր չեն կիսում նրանց համոզմունքները։ Մեր հեռագնա պայքարը պետք է լինի նման մարդկանց մեկուսացնելն ու նրանց կարեւորությունը նվազեցնելը, եւ ի վերջո նրանց պարտության մատնելը։ Եւ այդ գործընթացում մեր ամենամեծ դաշնակիցը լինելու են հարյուր միլիոնավոր մահմեդականները, ովքեր ցանկանում են անպիսի կյանքով ապրել, ինչպիսին մենք վայելում ենք Արեւմուտքի ազատ եւ ժողովրդավար երկրներում՝՝,- ասել է պրն. Վոլֆովիցը։

Ինչպես նախագահ Բուշն է հստակեցրել. ՝՝Միացյալ Նահանգները վճռակամորեն կանգնած է Թուրքիայի եւ բոլոր այն երկրների կողքին, որոնք պարտավորվել են հաղթել ահաբեկչության դեմ մղվող պայքարում։

XS
SM
MD
LG