Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-11-12


Հյուսիսային Աֆրիկայից միչեւ Մերձավոր Արեւելք մարդիկ պահանջում են, որ բռնատիրական իշխանությունը իր տեղը զիջի ժողովրդավարությանը եւ որ մարդու իրավունքները հարգվեն։ Մերձավոր Արեւելքի կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այս կոչերին, ասել է նախագահ Ջորջ Բուշը։

՝՝Մինչ Մերձավոր Արեւելքում փոփոխություններ են տեղի ունենում, իշխանության գլուխ գտնվող անձինք պետք է հետեւյալ հարցումն անեն։ Ինչի՞ համար ավելի շատ կհիշվեն իրենք, բարեփոխություններին ընդդիմանալու , թե դրանց իրագործումը ղեկավարելու համար։ Իրանում ժողովրդավարության պահանջը, որին մենք ականատես եղանք անցյալ ամիս, երբ հազարավոր իրանցիներ հավաքվեցին բարի գալուստ մաղթելու խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացած Շիրին Էբադիին։ Թեհրանի վարչակարգը պետք է ուշադրություն դարձնի իրանցիների ժողովրդավարության պահանջներին կամ էլ կորցնի օրինականության իր վերջին հայցը՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Շիրին Էբադին խոսում է բազմաթիվ իրանցիների անունից, ովքեր հոգնել են մահմեդական կղերականության իշխանությունից։ Տիկին Էբադին, որը Իրանի առաջին դատավորներից մեկն էր, պաշտոնից դուրս մղվեց, երբ ծայրահեղ մահմեդական վարաչակարգը իշխանության տիրացավ 1979 թվականին։ Լինելով մարդու իրավունքների, հատկապես կանանց իրավունքների անխոնջ պաշտպան, նա բանտարկվել էր 2ՕՕՕ թվականին։ ՝՝Իրանում օրենքի իշխանությունը կհաղթի միայն այն ժամանակ, երբ կանայք, օրենքի ներքո, իրավահավասար լինեն տղամարդկանց հետ՝՝,- ասել է տիկին Էբադին։

Ժողովրդավարությունը Իրանում կարտացոլի Իրանի հպարտ պատմությունն ու մշակույթը, ասել է նախագահ Բուշը։ Նա ասել է, որ իրանցիների եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների ժողովուրդների իրավունքներն ու ձգտումները պաշտպանելով Միացյալ Նահանգները կօգնի ապահովելու խաղաղություն եւ բարգավաճում ամբողջ տարածաշրջանում։ Նա ասել է.

՛՛Հետեւաբար, Միացյալ Նահանգները որդեգրել է մի նոր քաղաքականություն՝ Մերձավոր Արեւելքում առաջադեմ մի ռազմավարության վերաբերյալ։ Այս ռազմավարությունը կպահանջի այն նույն հետեւողականությունը, եռանդն ու իդեալիզմը, որ մենք ցուցաբերել ենք անցյալում։ Հետեւաբար, այն նույն հետեւանքները կունենա։ Ինչպես Եվրոպայում, Ասիայում եւ աշխարհի որեւէ այլ շրջանում, ազատության առաջխաղացումը կհանգեցնի խաղաղության՝՝,-ասել է նախագահ Բուշը։

Նախագահ Բուշը խոստովանել է, որ անցյալում Միացյալ Նահանգներն ու ժողովրդավարական այլ երկրները մի լուրջ սխալ գործեցին ներելով եւ տեղի տալով ազատության անբավարարությանը Մերձավոր Արեւելքում։ ՝՝Այդ զիջումները ձախողվել են, որովհետեւ կայունությունը ազատության հաշվին գնել հնարավոր չէ՝՝, ասել է նախագահ Բուշը։

XS
SM
MD
LG