Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-31


Վերջերս Ինդոնեզիա կատարած իր այցելության ժամանակ նախագահ Բուշը հանդիպեց առաջատար չափավորական մահմեդական կղերականների հետ։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Բալիի ամառանոցային կղզում , ուր մեկ տարի առաջ Ջեմայահ Իսլամիյահ խմբի ահաբեկիչները, ովքեր առնչված են Ալ քաիդայի ցանցին, պայթեցրին արտասահմանցի զբոսաշրջիկներով խճողված երկու գիշերային ակումբներ։ Ահաբեկչական այդ հարձակման հետեւանքով զոհվեցին ավելի քան 2ՕՕ հոգի։

Նախագահ Բուշը մահմեդական կղերականների հետ հանդիպեց, ճշտելու համար Միացյալ Նահանգների քաղաքականության շուրջ առկա որեւէ թյուրհասկացողություն, ներառյալ այն կարծիքը, թե Միացյալ Նահանգները Պաղեստինի դեմ է, Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Փաստորեն, ասաց պրն Բուշը, Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղությանն ու անվտանգությանը թե՛ Իսրայելի եւ թե՛ Պաղեստինի ժողովուրդների համար։ Նա ասել է. ՝՝Ես նրանց հայտնեցի, որ ես առաջին նախագահն եմ եղել, որը երբեւէ ջատագովել է Պաղեստինյան պետությունը։ Ես այդպես վարվեցի Միավորված Ազգերի կազմակերպությունում։ Ես նրանց հայտնեցի, որ պաղեստինյան պետության առաջխաղացման համար անհրաժեշտ են համադրված եւ կենտրոնացված ջանքեր, որպեսզի ոչնչացվեն պաղեստինյան պետության ստեղծումը խոչընդոտող ահաբեկչական բոլոր ցանցերը, որը եւ պահանջում է ուժեղ եւ կարող ղեկավարություն՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Կղերականները նախագահ Բուշին նաեւ հարցրել են թե արդեո՞ք ամերիկացիք մահմեդական կրոնի նկատմամբ թշնամաբար են տրամադրված։ Այդ կարծիքը ասել է նա, ոչ միայն շատ հեռու է ճշմարտությունից, այլ նաեւ անտեսում է այն իրողությունը, որ մահմեդականությանը հետեւող ամերիկացիների թիվը աճում է։ Պրն Բուշն ասել է, թէ Իսլամական ծայրահեղականները ձախողել են հզոր մի կրոն առեւանգելու գործում։ Նա ասել է. ՝՝Ամերիկացիք խորը հարգանք են տածում Իսլամական կրոնի նկատմամբ։ Մենք գիտենք, որ իսլամը լիովին համատեղելի է ազատության, հանդուրժողականության եւ առաջադիմության սկզբունքների հետ։ Ահաբեկիչները, ովքեր հայտարարում են, թե իրենց ներշնչողը իսլամն է, խեղաթյուրում են աշխարհի ամենավսեմ դավանանքներից մեկը։ Մարդասպանությունը ընդունված չէ կրոնական ո՛չ մի ավանդության կողմից՝՝,- ասել է նախագահ Բուշը։

՛՛Մենք իսլամը նկատում ենք որպես մի կրոն, որի ակունքները մեզ տանում են դեպի այն կոչը, որն Աստված արել է Աբրահամին։ Մենք բաժանում ենք Իսլամի հավատքը Աստծո արդարադատության հանդեպ եւ իսլամի պնդումը՝ մարդկային բարոյական պատասխանատվության վրա։ Մենք երախտապարտ ենք բազմաթիվ մահմեդական երկրների, ովքեր մեզ հետ միասին ահաբեկչության դեմ են կանգնած։ Երկրներ, որոնք հաճախ իրենք են զոհ դառնում ահաբեկչական գործողությունների ։

XS
SM
MD
LG